«Ես որևէ բան չգիտեմ, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն է բացում». Վիկտոր Սողոմոնյան

«Ես որևէ բան չգիտեմ, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն է բացում: Համենայն դեպս, ես նման բան չեմ լսել, հետևաբար՝ չեմ կարծում, որ ինչ-որ գործընթաց կա դրա հետ կապված Ռոբերտ Քոչարյանի կողմից նախատեսված: Ինձ թվում է՝ ինչ-որ մեկը շատ առաջ է ընկել ու քննարկում է երևույթներ, որոնք դեռ չկան, դրա համար առաջարկում եմ իրադարձությունները տեղի ունենան, հետո քննարկեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ արձագանքելով մամուլի հրապարակմանը, որ Ռ.Քոչարյանն աջակցում է Օսկանյանի կողմից բացվելիք կուսակցությանը:

Դիտարկմանը, որ իր խոսքից հետևում է, որ այնուամենայնիվ զարգացումներ սպասվում են, Վ.Սողոմոնյանը հորդորեց քննարկել փաստերն ու չձգտել «ոչ մի բանից ոչ մի բան ստանալ»: Ըստ նրա՝ առաջիկայում՝ Հանրապետություն վերադարձից հետո, Քոչարյանն «անպայման կխոսի սահմանադրական բարեփոխումների» հետ կապված:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Քոչարյանն ինչ-որ կերպ մասնակցի կամ աջակցի «ոչ»-ի շարժմանը, Վ. Սողոմոնյանը հարցով պատասխանեց՝ ««ոչ»-ի շարժում կա՞»:

 

Տեսանյութեր

Լրահոս