Բաժիններ՝

Նյու Յորքը Հռոմի պապին կդիմավորի հսկայական՝ 70-մետրանոց դիմանկարով

Սեպտեմբերին Նյու Յորք այցի շրջանակում Հռոմի պապին կդիմավորի իր սեփական՝ 70-մետրանոց դիմանկարը՝ ամրացված քաղաքի շինություններից մեկին:

Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը, նկարի վրա աշխատանքը կավարտվի մոտ օրերս: Նկարի վրա աշխատում է նկարիչների թիմ, որն օգտագործում է ձիու մազից վրձիններ, 380 լիտր ներկ:

Պատկերն ուղեկցվելու է «Բարի գալուստ, Հռոմի պապ» գրությամբ», ինչպես նաև անգլերեն ու իսպաներեն հեշթեգերով, որոնց օգնությամբ սոցցանցերում հնարավոր կլինի հետևել Հռոմի պապի ԱՄՆ կատարած առաջին այցին:
Նրա նկարը շենքի պատին ամրացնելու նախաձեռնության հեղինակը Բրուքլինում Հռոմի կաթոլիկ եկեղեցու թեմն է: Նշվում է, որ Հռոմի պապի նկարը իր տեղում կմնա 6 շաբաթ՝ Նյու Յորքի բնակիչներին հիշեցնելով Հռոմի պապի կատարած այցի մասին:

Հռոմի պապն իր ուղևորությունը Ամերիկա կսկսի սեպտեմբերի 22-24-ը Վաշինգտոն այցելությամբ: Մայրքաղաքից նա կուղևորվի Նյու Յորք, որտեղ նա հանդես կգա ՄԱԿ-ում սեպտեմբերի 25-ին, ինչից հետո կուղևորվի Ֆիլադելֆիա, իսկ սեպտեմբերի 27-ին կլքի Միացյալ Նահանգները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս