Առանց փախստականների հարցի լուծման՝ ԵՄ-ում Շենգենյան համաձայնագիրը հարցականի տակ կհայտնվի. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե ԵՄ անդամ-երկրները չկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել փախստականների արդարացի բաշխման հարցում, ապա Շենգենյան համաձայնագիրը հարցականի տակ կհայտնվի, հայտնում է Reuters-ը:
«Եթե մենք չպայմանավորվենք փախստականների արդարացի բաշխման վերաբերյալ, ապա շենգենյան գոտու հարցը կդրվի օրակարգում»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սլովակիայի, Լեհաստանի, Հունգարիայի ու Չեխիայի վարչապետները հանդիպում կանցկացնեն շաբաթվա վերջին՝ քննարկում կազմակերպելու փախստականների հարցի վերաբերյալ: