Սխտորի թեյ՝ եղունգների համար
Ցանկանում եք եկար, գեղեցիկ, ամուր և փայլուն եղունգներ ունենալ, սակայն դրանք անընդհատ կոտրվո՞ւմ են:
Naturalhealthcareforyou կայքը ներկայացնում է մի բաղադրատոմս, որն օգնում է ամրացնել եղունգներն ու դրանց գեղեցիկ տեսք հաղորդել:
Մեկ պճեղ սխտորը ճզմեք և քսեք եղունգներին: Մոտ կես ժամ թողեք մնա եղունգներին, ապա լվացեք ձեռքերը: Ուժեղ հոտից ազատվելու համար, կիտրոնով մաքրեք ձեռքերը: Սխտորն ամրացնում է եղունգները:
Կայքը նաև սխտորից պատրաստված եղունգների լաք է ներկայացնում:
Բաղադրությունը
Լավ կտրատած սխտորի մի կտորը լցրեք անգույն լաքի մեջ: Թողեք 48 ժամ մնա: Ստացված լուծույթն քսեք եղունգներին՝ 2 օրը մեկ անգամ: Հաջորդ 5 օրերի ընթացքում եղունգների լաքը մի մաքրեք: 5-րդ օգտագործումից հետո, եղունգները մաքրեք, ապա վերսկսեք լաքի օգտագործումը՝ քսելով ամեն օր: Մոտավորապես 2-3 շաբաթ անց կնկատեք արդյունքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը