Թուրքական ռազմաօդային ուժերը դադարեցրել են թռիչքները Սիրիայի երկնքում, հայտնում է Hürriyet Daily News-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Խմբի յուրաքանչյուր անդամ ունեցել է իր դերը, նշանակությունը, ու ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով:
Ինչպես հաղորդում է Cadena COPE-ը, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ընդունել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը և անգլիական թիմի մարզչի պաշտոնում կփոխարինի Մանուել Պելլեգրինիին:
Ակնկալել թե ՛պաշտոնական Անկարան հւսնկարծակի, կտրուկ փոխել է դիրքորոշուկմը եւ առանց ԼՂ խնդրի կարգավորումը շահարկելու այսուհետ լծվելու է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն՝ նույնպես միամտություն է։
Մոսկվայում կանխվել է ռուս ուսանողուհի Վարվառա Կարաուլովայի աղմկահարույց պատմության նմանությամբ ևս մեկ դեպք: Մոսկվայի հեղինակավոր բուհի ուսանողուհի Իրինա Բաբիկինան երեկ ձերբակալվել է սահմանին, մինչ կհասցներ Թուրքիա թռչել:
Միքայել Համբարձումյանն ասաց, որ հանցախումբը ընտրել է թիրախներ՝ քաղաքական գործիչների, իշխանությունների:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, թե Ռուսաստանը ռմբակոծել է Սիրիայում գտնվող «մարդասիրական ավտոշարասյունը», հայտնում է ntv.ru-ն:
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել Ուկրաինայի քաղաքացուհի, 1982 թ. ծնված Լյուդմիլա Զ.-ին, որը 2014 թ. մայիսի 7-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Թուրք մարզիկներից Նասուհ Մահրուքին Twitter միկրոբլոգի իր էջում ռուս-թուրքական ճգնաժամի վերաբերյալ մի գրառում է կատարել, որը ըստ «Milliyet» թերթի մեծ աղմուկ է բարձրացրել սոցցացնում:
Թուրքիան մտադիր է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ, հատկապես ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Եթե դուք «ստատուս» եք գրում, ապա բնական է, որ ակնկալում եք, որ տակը կգրվի՝ «խզարեցիր», «պորտը տեղը դրեցիր», «դիմակը պատռեցիր», «սպանիր»: Քո գրությունը նախատեսված է հենց նման գնահատականի համար, եւ շատ բնական է, որ դրա ոճային ուղղվածությունը պետք է լինի «խզարելը»:
Սերգեյ Նարիշկինն իր խոսքում մասնավորապես նշել է. «Թուրքիան մեզ հարվածել է թիկունքից, ինչը հարիր է բացառապես վախկոտներին: Անշուշտ, կատարվածում մեղավոր է ոչ թե թուրք ժողովուրդը, այլ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը: Իսկ այդ ծանրագույն հանցագործության համար Թուրքիայի քաղաքական իշխանությունը դեռ զղջալու է»:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այցով գտնվում է Ադրբեջանում:
Մենք տեսնում ենք այնտեղ այլ արժեհամակարգ, որտեղ գործում է մանաթը, խավիարը եւ այլն։ Այս վիճակում, եթե մենք անգամ փոխենք հայկական պատվիրակության կազմը՝ ընդգրկելով ակադեմիկոսներ եւ այլն, ապա դրանով ոչ մի բան չի փոխվի։ Այնպես չէ, որ նրանք որեւէ բան չեն անում կամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, նրանք ակտիվ աշխատում են, ուղղակի այնտեղ մարտահավերն այլ է։
Կրասնոյարսկի երկրամասում՝ «Մի-8» ուղղաթիռի կործանման վայրում, հայտնաբերվել են բորտային ինքնագրերը:
Նոյեմբերի 1-ի երեկոյան ոստիկանությունում ստացված ահազանգը սովորականներից չէր: Հայտնում էին, որ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանն ականապատված է և կպայթի երկու օրվա ընթացքում:
Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի կայարաններում ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում:
2 լրագրողներ, ովքեր հայտնել էին Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Սիրիայի ջիհադիստներին գաղտնի կերպով զենք մատակարարելու մասին, կալանավորվել են լրտեսության մեղադրանքով, հայտնում է Hurriyet-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են փոխանակել հետախուզական տվյալներ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան «ագրեսիա» կորակի փաստը, եթե Սիրիայի սահմանը հատած թուրքական ինքնաթիռը խոցվի ռուսական С-400-ի օգնությամբ:
Ժողովուրդ»-ին տեղի ունեցած սպանությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Թերթին հաջողվեց պարզել, թե ինչ խնդիր է ունեցել Մկրտիչ Պողոսյանը «Անելիք բանկի» հետ եւ ինչու է սպանվել:
Ստամբուլի 7-րդ քրեական դատարանը վճիռ է կայացրել ընդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Երեկ հայտնի դարձավ, որ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննելու է դատավոր Հարություն Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքին սպանելու մեջ մեղադրվում է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:
Ժամը 21:50-ի սահմաններում Գևորգ Չաուշ փողոցում, թիվ 12/3 հասցեի դիմաց Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 28-ամյա Սենեքերիմ Եսոյանը իր վարած Opel մակնիշի 34 QT 351 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 21-ամյա Հրայր Զաքարյանին:
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի անդամներից երեքը՝ Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը եւ Արթուր Եղիազարյանը, Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչներ են: Մեր զրույցում Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը նշեց, որ երեքն էլ խելոք տղաներ են: Նա անձամբ ճանաչել է երեք ձերբակալվածներին, որոնք մշտապես աչքի են ընկել նորմալ պահվածքով։ «Երեքի ընտանիքն էլ սոցիալապես վատ պայմաններում է ապրում: Իրենք ընկերներ են, ազատամարտի մասնակից:
Երեւանի Նորք Մարաշում ԱԱԾ կողմից վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի շահերը պաշտպանելու է «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
ԱԱԾ-ականները ոչ մի բացատրություն չեն տվել, թե ինչու են խուզարկում գրասենյակը, վստահեցրել են, թե մինչեւ ժամը 13.00-ը կավարատեն խուզարկությունը:
Ես բառեր չեմ գտնում նկարագրելու, թե նա ինչ ահավոր մտքեր ուներ։ Ես հնար չունեի նրան ձերբակալելու կամ ձերբակալության առաջարկ անելու Բեյրութում, բայց միշտ մտածում էի, որ այս տղան ինչքան շուտ ձերբակալվի, այնքան նախեւառաջ կփրկվի ինքը։ Նրա մտքերը հեռուն տանող էին, երբ երեկ տեսա, ուրախացա, որ վերջապես ձերբակալված է:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Նախնական տեղեկություններով ուղղաթիռի մեջ եղել է 25 մարդ. 3-ը` ուղղաթիռի անձնակազմից և 22 ուղևոր: