 
                        ՀՀ ԱԻՆ-ը՝ Կրասնոյարսկի երկրամասում վթարի ենթարկված ուղղաթիռի մասին
 
                                    Նախնական տեղեկություններով ուղղաթիռի մեջ եղել է 25 մարդ. 3-ը` ուղղաթիռի անձնակազմից և 22 ուղևոր:
ՄԻ-8 ուղղաթիռը իրականացնում էր թռիչք Կրասնոյարսկի երկրամասում, և դեռևս չճշգրտված հանգամանքներում Տուրուխանսկի շրջանում վթարի է ենթարկվել:
Դեպքի վայր են մեկնել որոնողափրկարարական խմբեր:
ՏԿԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել ՌԴ ԱՃԿԿ-ի հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն ուղղաթիռի անձնակազմից և ուղևորներից 10-ը զոհվել են, որոնց մեջ է եղել ՌԴ քաղաքացի 53-ամյա Լևոն Թանանյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        