Բաժիններ՝

Մոսկվայում կանխվել է ԴԱԻՇ-ի շարքերը հավաքագրված ռուս ուսանողուհու փախուստը Ստամբուլ

Մոսկվայում կանխվել է ռուս ուսանողուհի Վարվառա Կարաուլովայի աղմկահարույց պատմության նմանությամբ ևս մեկ դեպք: Մոսկվայի հեղինակավոր բուհի ուսանողուհի Իրինա Բաբիկինան երեկ ձերբակալվել է սահմանին, մինչ կհասցներ Թուրքիա թռչել: Աղջիկը կանգնեցվել է «Վնուկովո» օդանավակայանում սահմանային հսկողության անցման ժամանակ անվտանգության ծառայությունների կողմից, հայտնում է LifeNews-ը:

Օդանավակայան են ժամանակ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, որոնք «Թուրքական ավիաուղիներ» չվերթի ուղևորին տեղափոխել են առանձին սենյակ հարցաքննության նպատակով: Բաբիկինայի փաստաթղթերի ստուգման արդյունքում պարզվել է, որ նա հենց այն աղջիկն է, ում հայրը մի քանի օր առաջ դիմել էր իրենց օգնությանը՝ խնդրելով կանխել դստեր՝ արտասահման կատարելիք թռիչքը:

daish1

Ինչպես իր հայտարարության մեջ նշել էր աղջկա հայրը՝ Վիկտորը, Իրինան ուղևորվել է Ստամբուլ իր հորդանանցի փեսացուի մոտ: Երկարատև շփումից հետո տղամարդը աղջկան հրավիրել է հյուր, ամուսնության առաջարկ արել ու առաջարկել անդամակցել ԴԱԻՇ-ին:

Հորդանանցին կարողացել է համոզել Բաբիկինային մեկնել Թուրքիա:
Զրույցից հետո իրավապահները ուսանողուհուն հանձնել են հորը, ով դստեր անձնագիրը պատռել է հենց օդանավակայանում:
Ներկայում աղջիկը տանն է: Կատարվում են ստուգումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս