Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Վարդուհի Վարդերեսյանի հուղարկավորության արարողության կազմակերպման ընթացքում՝ նոյեմբերի 27-ին, ժամը 13-ից մինչև 14:30-ը, կդադարեցվի երթևեկությունը Երևանի Գր. Լուսավորիչ փողոցի՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից մինչև Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոսի փողոցներ-Արշակունյաց պողոտայի խաչմերուկն ընկած հատվածում:
Նոյեմբերի 25-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում՝ «Միկա» մարզադաշտի մոտակայքում, այրվում է չշահագործվող կրպակ:
«Ռոսնեֆտի» կողմից 40 մլն դոլարով ձեռք բերված Petrol Market ընկերությունը պատկանել է 2014թ. սնանկացած հայ օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի «Միկա Լիմիթեդ» ընկերությանը:
Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական օդանավի կործանմանհետեւանքով Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները խիստ սրվել են։
ՏՄՊՊՀ-ն բազմաթիվ խնդիրներ է բացահայտել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, փաթեթն ուղարկվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն և ՌԴ հակամենաշնորհային ծառայություն, քանի որ ՀԿԵ-ն ռուսական ընկերության 100% դուստր ընկերությունն է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազ Արտակ Հարությունյանին:
««Հայոց վահան» նախաձեռնությունը ես միշտ դիտարկել եմ՝ ԱԱԾ-ի հովանու ներքո գտնվող ինչ-որ նախաձեռնություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով երեկ Նորք-Մարաշում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից վնասազերծված զինված խմբի մասին՝ նման տեսակետ հայտնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Նոյեմբերի 25-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչությունում, ինչպես նաև Արարատի, Արագածոտնի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներում:
«Հայաստանը հարաբերական ապահով երկիր է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ ցանցային ահաբեկչությունից ցանկացած պետություն պետք է զգուշավոր լինի:
Ռուս-թուրքական հասարակական ֆորումը, որը պետք է անցկացվեր դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում, վերջին իրադարձությունների ֆոնին չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Россотрудничество-ի ղեկավար Լյուբով Գլեբովային:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավկիթի անսանաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին նախագիծ է ներկայացրել ՀՀ կառավարություն։ Դրանով փորձ է արվում այսուհետ շուկաներում իրացման համար նախատեսված հավի, հնդկահավի, լորի, ջայլամի ձվերը անասնա բուժասանիտարական փորձաքննության ենթարկել։ Սա նշանակում է, որ մինչ այս Հայաստանում սպառողը իրազեկ չի եղել, թե որակապես ինչ հավկիթ է գնել։
Կրասնոարսկի երկրամասում կործանվել է ՄԻ 8 ուղղաթիռը: Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում եղել է 25 ուղևոր, երեքը՝ անձնակազմից, իսկ 22-ը՝ «Ванкор-Нефти» աշխատակիցներ են եղել:
Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ իշխանություններն արդեն սահմանադրական փոփոխությունները կյանքի են կոչում. «Լրատվամիջոցներից տեղեկացա, որ Սուրեն Խաչատրյանի տղան՝ հայտնի Տիգրան Խաչատրյանը, նշանակվել է «Հայ անտառի» տնօրենի խորհրդական, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, երևի, կնշանակեն պետ»:
Վերջինս գրանցված է Արմավիրի մարզի Արևիկ գյուղում: Ըստ elections.am կայքի՝ Ավետիս Բարեյանը ծնվել է 1972թ.:
Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Վիկտոր Տոլոկոնսկին սուգ է հայտարարել երկրամասում՝ կապված այսօր աղետի ենթարկված «Մի-8» ուղղաթիռի կործանման հետ
Նոյեմբերի 24-ին Վարդանանց փողոցի 14 հասցում «Անելիք» բանկի իրավաբան Հովհաննես Աթանյանի սպանության գործով կասկածյալը ներկայացել էր ոստիկանություն: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ նա սպանության կասկածանքով ձերբակալվել է:
«Հիշեք՝ նախորդ ընտրական մրցաշարում ինչեր էին անում մեր ֆուտբոլիստները: Իսկ այս անգամ Պորտուգալիայի դեմ խաղում Կարլեն Մկրտչյանը պարզապես ոտքից բռնեց ու ընկավ, նա ոչ մի վնասվածք էլ չուներ, պարզապես փախավ: Ֆրանսիայի դեմ խաղում Ռոբերտ Արզումանյանն ու Յուրա Մովսիսյանը խաղից ընդամենը 3 ժամ առաջ հայտնեցին, որ չեն ուզում խաղալ: Սարգիս Հովսեփյանին խորհուրդ տվեցի նաև Ալբանիայի դեմ չօգտագործել նրանց, գուցե այդպես ավելի լավ կլիներ»,- ասաց Ռ. Հայրապետյանը
Համացանցում է հայտնվել ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի հետ Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների մասին պատմող հարցազրույցի ամբողջական տարբերակը:
Բնականաբար ոչ են քվեարկելու, ոչ-ի կողմնակիցները շատ են, իսկ այո-ի կողմնակիցները բացառապես գյուղապետերն են ու գյուղապետարանի աշխատակիցները, դպրոցի կամ մանկապարտեզների տնօրենները։ Այսինքն՝ եթե մեկ բառով ասենք, ստացվում է, որ կողմնակիցները հիմնականում պետական աշխատանք ունեցողներն են։ Երեւի 1-2 գյուղեր են եղել, որտեղ արտահայտվել են գյուղացիները, նրանք էլ, ասենք, պատգամավորի բարեկամներ են կամ ինչ-որ մի պաշտոնյանի հարազատներ, իսկ մնացած հասարակ ժողովուրդը, գյուղացին դեմ է։
Այսօր կառավարության նիստում որոշվեց «ՖԵՐՈՆ» ՍՊ ընկերությանը զենքի արտադրության լիցենզիա տալու մասին: ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը զեկուցեց, որ ընկերությունը հայտ է ներկայացրեց զենքի արտադրության լիցենզիա ստանալու համար:
Նոյեմբերի 24–ին Երևանում կայացավ «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից։
Փարիզում պլանավորվում է կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաբի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, գրում են թուրքական լրատվամիջոցները:
ՀՀ պետական շենքերը վերցվել են հատուկ հսկողության տակ: Թե՛ Ազգային ժողովում, թե՛ կառավարության շենքում հսկողություն են իրականացնում ավտոմատավորներ:
Կրասնոյարսկի երկրամասում՝ Ենիսեյ գետի մոտ, աղետի ենթարկված «Մի-8» ուղղաթիռի զոհերի թիվը հասել է 15-ի, ևս 10 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Առաջիկա օրերին Գյումրի են այցելելու իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ընդդիմության ներկայացուցիչներ։ Ավելի վաղ գրել էինք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում է լինելու Սերժ Աարգսյանը։
Ռուսական ինքնաթիռի խոցմանը հետևած Մոսկվայի պաշտոնական առաջին արձագանքը բավական խիստ էր: «Դա հարված է թիկունքից»,- հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հայոց ցեղասպանության հարցն օգտագործելով Թուրքիայի հասցրած «թիկունքից հարվածին» պատասխանելու համար՝ Ռուսաստանն իրականում թիկունքից հարված է հասցնում Հայաստանին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Շախտյորը» պարտվեց «Ռեալին» (3:4), «Յուվենթուսը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (1:0), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ ոքի խաղաց «ՊՍՎ»-ի հետ (0:0):
Երեկ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում «Հայոց Վահան» գնդի հիմնադիր Արթուր Վարդանյանը, այս տարվա հուլիսին «Ռադո Մարիամին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե գունդը հիմնադրվել է Քեսաբի պաշտպանության համար և աշխատանքներ է տարել այդ ուղղությամբ` հանդիպելով սիրիահայերի և քեսաբահայերի հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 12 մարդ է զոհվել Կրասնոյարսկի երկրամասում «Մի-8» ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով: Զոհվել են 9 ուղևոր ու անձնակազմի 3 անդամները:
Գերմանիան ավելի ակտիվ գործողությունների կդիմի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, խոստացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այցով գտնվում է Փարիզում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: