«Վնասազերծվել է հանցավոր խումբ, որն իր դաժանությամբ, պատրաստվածությամբ նախադեպը չի ունեցել Հայաստանում». ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ
Ազգային անվտանգության ծառայությունը ապաքաղաքականացված, կուսակցությունների ազդեցությունից զերծ մարմին է. ԱԱԾ-ն միտված է ապահովելու հասարկության և պետության անվտանգությունը, պետության անվտանգության բաղկացուցիչ մասն է: Այսօր լրարգրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը՝ խոսելով օրերս ԱԱԾ աշխատակիցների կողմից «հանցավոր խմբի» վնասազերծման մասին:
Նրա խոսքով՝ ԱԱԾ-ի տարբեր ստորաբաժանումների կողմից ձեռնարկված տարբեր միջոցառումների շնորհիվ հաջողվել է վնասազերծել հանցավոր խմբի, որն իր դաժանությամբ, պատրաստվածությամբ նախադեպը չի ունեցել Հայաստանում:
«Խմբի յուրաքանչյուր անդամ ունեցել է իր դերը, նշանակությունը, ու ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: Իրենք ունեցել են գաղտնի համարներ, որոնցով խոսել են իրեն հետ ու պայմանավորվել իրար հետ: ԱԱԾ-ի անձնուրաց աշխատանքի շնորհիվ, դա հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում, որը վերահսկել է, և խումբը վնասազերծվել է: Մեր աշխատակիցները գիտեին, որ տունը վերածվել է զինանոցի»,- նշեց ԱԱԾ-ի աշխատակիցը:
Նրա համար զարմանալի է, որ այս ամենը համարում են բեմականացում, կամ որ այս գործողությունները փորձում են կապել ինչ-ինչ քաղաքական գործընթացնների հետ: «Բացահայտվել է հանցավոր խումբը, որը ունեցել է հստակ ծրագրավորված նպատակներ, գործելու մեխանիզմներ, թիրախներ… Բայց հիմա չեմ կարող ներկայացնել, թե ում դեմ են՝ իշխանության առանձին ճյուղերի, հասարակության, պետական մարմինների նկատմամբ: Թվով 21 անձինք են ձերբակալվել»,- հայտնեց Մ. Համբարձումյանը:
Խոսելով այն մասին, թե ֆինանսավորումը արդյոք Հայաստանի՞ց է եղել, թե՞ դրսից, Մ. Համաբարձումյանը հայտնեց, որ գումարները տրվել են ՀՀ-ի տարածքում, բայց այդ գումարի ստացման աղբյուրը դեռևս բացահայտված չէ:
«Գիտենք, որ Արթուր Վարդանյանը եղել է Սիրիայի տարածքում, մենք պետք է համապատասխան աշխատանքներ տանենք, որ իմանանք՝ կոնկրետ ինչ գործողություն է տարել դրսում»,- նշեց ԱԱԾ-ի աշխատակիցը: