Վնասազերծված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի շահերը պաշտպանելու է փաստաբան Լևոն Բաղդասարյանը
iravunk.com-ի տեղեկություններով՝ Երեւանի Նորք Մարաշում ԱԱԾ կողմից վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի շահերը պաշտպանելու է«Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբանԼևոն Բաղդասարյանը:
Կայքի հետ զրույցում Լ. Բաղդասարյանը չի հերքել այս տեղեկությունը, սակայն որեւէ լրացուցիչ ինֆորմացիա չի տրամադրել, միայն նշել է, որ ընթանում է նախաքննություն եւ անհրաժեշտությոան դեպքում հանդես կգա մամլո ասուլիսով: Միեւնույն ժամանակ պարոն Բաղդասարյանը խնդրել է, որպեսզի լրատվական դաշտը ավելորդ գնահատականներ չտա տեղի ունեցածին` հաշվի առնելով, որ ընթանում է դեռեւս քննություն եւ հաշվի առնելով անձի անմեղության կանխավարկածը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: