ԵԽԽՎ-ում կան մարդիկ, ովքեր ունեն բիզնես շահեր Ադրբեջանում. Դավիթ Բաբայան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Աահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված երկու հակահայկական զեկույցների վերաբերյալ, որոնք կարող են բացասական հետեւանքներ ունենալ Արցախի համար։
– Պարոն Բաբայան, արդեն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական զեկույց է ընդգրկվել, որոնք վերաբերում են ԼՂՀ տարածքներին։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին, եւ ինչպե՞ս Է հանգուցալուծվելու այս երկու զեկույցների հարցը։
–Իհարկե, ԵԽԽՎ-ում տեղի են ունենում շատ ոչ եվրոպական եւ ժողովրդավարական աշխարհին ոչ վայել գործընթացներ ու ասել, թե այդ ամենն ինչ-որ վտանգ է ներկայացնելու Արցախի համար, չի կարելի, որովհետեւ, այնուամենայնիվ եթե նույնիսկ տեսականորեն համարենք, որ այդ երկու զեկույցներն էլ կընդունվեն, ապա դրանք չեն էլ ունենալու քաղաքական եւ իրավական պարտադիր ուժ։ Սա ուղղակի խորհրդատվական մի «փաստաթուղթ» է։ Ինչու չակերտներում, քանի որ դա գնված փաստաթուղթ է, ու դրա մասին մենք բոլորս էլ գիտենք։ Փաստորեն Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականության շնորհիվ ԵԽԽՎ-ն դարձել է արեւելյան շուկայի մի տաղավար, մենք այդ ամենի մասին բազմիցս բարձրաձայ նել ենք։
Ու սա է ամենավտանգավոր զարգացումը, որ եվրոպական կառույցներն իսկապես դարձել են այդպիսի առք ու վաճառքի տեղ։ Սա է մեզ մտահոգում, ոչ թե այն, թե դա կունենա ինչ-որ ազդեցություն Արցախի ապագայի վրա։ Այդպիսի երկու բանաձեւ էլ են ընդունել ժամանակին, բայց դրանց տեղն անգամ ոչ ոք չգիտի, նույնն էլ կլինի այս, այսպես կոչված, զեկույցների հետ։ Բայց, այնուամենայնիվ տհաճ զգացմունքներ ունենք, ոչ հաճելի զեկույցներ են, որոնք սակայն որեւէ ձեւով չեն անդրադառնալու Արցախի հարցի վրա։
– Շատերի համոզմամբ՝ այս ձախողումների «մեղավորը» նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչներն են, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ պատվիրակության կազմը փոխվելու է։ Արդյո՞ք դրանով լուծվելու է խնդիրը, եւ արդյո՛ք սա մեր պատվիրակության անգործության արդյունքն է։
– Ի՞նչ պետք է աներ պատվիրակությունը, եթե ԵԽԽՎ-ում կան մարդիկ, ովքեր ունեն բիզնես շահեր Ադրբեջանում, ովքեր կապված են բարեկամական կապով այդ երկրի հետ, ովքեր պարզապես կոռումպացված են։ Մենք տեսնում ենք այնտեղ այլ արժեհամակարգ, որտեղ գործում է մանաթը, խավիարը եւ այլն։ Այս վիճակում, եթե մենք անգամ փոխենք հայկական պատվիրակության կազմը՝ ընդգրկելով ակադեմիկոսներ եւ այլն, ապա դրանով ոչ մի բան չի փոխվի։ Այնպես չէ, որ նրանք որեւէ բան չեն անում կամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, նրանք ակտիվ աշխատում են, ուղղակի այնտեղ մարտահավերն այլ է։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: