Նոյեմբերի 28-ին, ժամը 08.12-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում այրվում է անտառածածկ տարածք:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցով մեկնել է Բելառուս, հայտնում է Trend-ը:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ասում են՝ ձեր տղան բանակից է ազատվել, Սյունիքի արզպետն այսպես արձագանքեց. «Չի ազատվել, գնալու է ծառայության»:
Ահաբեկչական գործողությունները պլանավորված է եղել իրականացնել դեկտեմբերի 1-3-ը ընկած ժամանակահատվածում: Այդ նույն ժամանակահատվածում պլանավորված էին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» և «Ոչ»-ի միասնական շտաբի հանրահավաքները: Խմբի անդամները մտածել են, որ ահաբեկչական գործողություններ կատարելով նախագահական նստավայրի, ԱԺ-ի և պետական այլ կարևորագույն կառույցների մոտ՝ իրենք կարող են ակնկալել, որ ընդդիմությունը և հանրությունը կպաշտպանեն իրենց գործողությունները, և փողոց դուրս եկած ընդդիմադիր զանգվածը կարող է աջակցել իրենց:
Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը Սյունիքում «ընտիր» է ընթանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Ստամբուլում հարյուրավոր մարդիկ են հավաքվել Cumhuriyet («Հանրապետություն») թերթի գրասենյակի մոտ, որի աշխատակիցներին նախօրեին ձերբակալել էին նրանց մայիսյան հրապարակման համար, որտեղ նշվում էր, թե Թուրքիայի հատուկ ծառայությունները Սիրիայի ջիհադիստներին գաղտնի կերպով զենք են մատակարարել:
«Ո՞նց կարող էր բեմականացված լիներ, քննություն է ընթանում, ամեն ինչ կիմանանք, ի՞նչ եք վռազում»,- այսօր ԵԿՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով այն մասին, թե արդյոք բեմադրված էր ԱԱԾ-ի կողմից օրերս հանցավոր խմբի վնասազերծումը, նման տեսակետ հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նոյեմբերի 28-ին, ժամը 12.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Դիլիջան» ազգային պարկում, այրվում է խոտածածկ տարածք:
ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը չի կարծում, որ օրերս ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի մեջ կարող է ազատամարտիկ լինել: Այսօր ԵԿՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ս. Սարոյանը նշեց, որ եթե անվտանգությունը աշխատել է, ուրեմն՝ մի բան կա:
Երեւանում նոյեմբերի 25-ին վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից մեկը Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանն է:
Անհայտ զինյալները գրոհել են Մալիի Կիդալ քաղաքում ՄԱԿ-ի խաղաղարարների բազան, հայտնում է Reuters-ը:
Նորք Մարաշում վնասազերծված եւ ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից 30-ամյա Լիլիթ Թորոսյանը լրագրող է: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նա Գյումրիի «Մարիամ» ռադիոկայանում հաղորդավարուհի է աշխատել:
Ռուսական ավիացին Սիրիայում օպերացիայի ժամանակ նվազագույնը 17 ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքին, որտեղ բնակվում են սիրիացի թուրքմենները, հայտնում է Reuters-ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրերս Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան բնակավայրում բնակիչների ու ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ էին տեղի ունեցել:
Այդ խումբը՝ «Հայոց վահան», որի անդամները դիմակներով նկարվել են, գնացել են Քեսաբ, բայց շեղվել ու խաչակրաց արշավանք են կատարել։ Հարց է առաջանում, եթե գնացել են քեսաբցու կողքին կանգնեն, ինչո՞ւ են դիմակներ հագել, թող ափաշքարա իրենց դեմքով կանգնեին, ինչի՞ են երեսները ծածկում, սեւերես են եղել, դրա համար։ Ուրեմն ինչ-որ մի բան այն չի եղել։
Գիտեք ինչ՝ Սահմանադրությունն ամենակարող չէ, որ բոլոր հարցերին միանգամից պատասխան տա, սա ժողովրդի սոցիալական վիճակի հետ ոչ մի կապ չունի, նրա հարցերի հետ որեւէ կապ չունի, Սահմանադրության բարեփոխումները վերաբերում են ընդամենը կառավարման նոր մոդելին։
Տղամարդիկ, ովքեր ձերբակալվէլ էին Հունգարիայում զենքի ու պայթուցիկ նյութերի տեղափոխման համար, պլանավորել էին սպանել երկրի կառավարության մի շարք անդամների, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լասլո Տաշնադին, հայտնում է Interfax-ը:
«Ես տեսնում եմ, որ ԴԱԻՇ-ը համացանցում բացել է կայքեր ու բազմաթիվ օգտահաշիվներ, որոնց միջոցով տարածում է իր քարոզչությունը: Դրա դեմ պետք է պայքարեն պետական գերատեսչությունները ու հենց սոցցանցերը, դրա համար Anonymous-ներ հարկավոր չեն»:
Երբ որ Սիրիայում դեպքերը զարգանում էին, մենք Քեսաբում որոշակի քաղաքական գործունեություն ծավալեցինք, որ կարողանանք սիրիահայությանը պաշտպանել։ ԱՄՆ-ից զանգ եկավ ինձ, որ կան տղաներ, որոնք ցանկանում են զինյալ պայքարի մեջ մտնել։ Փոխանցեցին հեռախոսի համարները։ Ես կապվեցի իրենց հետ, Արթուրն էր, խոսեցինք։ Ես ասեցի՝ մի գնացեք զինված որեւէ բանի, չի կարելի, որովհետեւ ավանդական կուսակցությունները Քեսաբում են։ Եթե դրանք չեն ցանկանում խառնվել, եթե Հայաստանի Հանրապետությունը չի ցանկանում մասնակցել, ուրեմն խնդիրներ կան։ Ինքն ասեց՝ չէ, մենք շատ ենք տուժել որպես ազգ, շատ ենք տառապել, պետք է մասնակցենք, որպեսզի ոգին վերականգնվի։
ՀՀ մարզպետներից շատերը, որոնք նաև ղեկավարում են «Այո»-ի մարզային շտաբները, այս օրերին փորձում են տարբեր ճնշումներ գործուղել «ՈՉ»-ի ճակատի ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ։ «ՉԻ» տեղեկություններով, այս հարցում ամենաակտիվը Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանն է։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ թիվ 37 ընտրատարածքի մի շարք տեղամասերում «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված ՏԸՀ անդամներն իրականում աjս կուսակցության հետ կապ չունեն, ավելին՝ նրանց մեջ անգամ կան այնպիսիք, որոնք օրաթերթի հետ զրույցում ուղղակի հայտարարեցին, որ իրենք ՀՀԿ անդամ են և այո-ի կողմնակից»:
Փարիզի ահաբեկչության ժամանակ «Բատակլանում» զոհված Լոլա Ուզունյանի հայրը երեկ չի մասնակցել Ֆրանսիայի Հաշմանդամների տաճարում կազմակերպված հիշատակի միջոցառմանը, որին հրավիրված էին ահաբեկչության զոհերի հարազատները: Ավելին, հայազգի գրող, լրագրող, լուսանկարիչ Էրիկ Ուզունյանը ֆրանսիական մամուլում բաց նամակ է գրել` դատապարտելով Ֆրանսիայի կառավարությանը, «որի սխալ քաղաքականության հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին»:
Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունը շարունակում է քննարկել հանցավոր խմբավորման անդամների մասին լուրերը. ովքե՞ր են նրանք` ի վերջո, ահաբեկիչնե՞ր, թե՞ Հայաստանում հեղափոխություն անելու նպատակ ունեցողների մի խումբ: Թվում էր, թե այս հարցերի պատասխանները երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում պետք է տար ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, բայց, ընդհակառակը, նոր հարցականներ ի հայտ եկան:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայում կարծում են, որ այդ քայլը կօգնի փակել 60 մղոն երկարություն ունեցող սահմանը ԴԱԻՇ-ի զինյալների համար:
3 մարդ է սպանվել ոստիկանության ու անհայտ անձի հրաձգության հետևանքով, ով զենքով ներխուժել էր ԱՄՆ-ի Կոլորադո-Սփինգս քաղաքի ընտանիքի պլանավորման Planned Parenthood կենտրոն, հայտնում է BBC-ն:
Նոյեմբերի 28-ին, ժամը 05.25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գոգարան գյուղում` եկեղեցու մոտակայքում, այրվում է տան տանիք:
Նոյեմբերի 28-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևակի փողոցի թիվ 9 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են կեղծ անձնագրերի միջոցով կազմակերպված անօրինական միգրացիայի դեպքեր։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
ՖԻՖԱ-ն հրապարակել է այն 55 խաղացողների ցանկը, ովքեր պայքարելու են տարվա խորհրդանշական հավաքականում հայտնվելու համար։