«Հայոց վահանը կարող էր օգնել ԻՊ-ին». Նոր մանրամասներ. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերը գրում է. «Մեր տեղեկություններով, Նորքում ԱԱԾ հատուկ ջոկատայինների վնասազերծած խմբի ձերբակալված անդամների թիվը 15-ից անցել է։ Ենթադրվում է, որ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը այսօրվա ասուլիսում նոր թիվ կհրապարակի։ Երեկ ուժայինները շարունակել են ուժեղացված աշխատանքը։
ԼՂՀ Աժ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, որը հայտնի է իր արմատական ընդդիմադիր հայացքներով, շփում է ունեցել «Հայոց վահան» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի հետ եւ խիստ բացասական տպավորություն ստացել։ Բադասյանը, հիշեցնենք, 2014-ին մի քանի հոգու հետ Քեսաբ էր մեկնել։ Երեկ մենք զրույցել ենք նրա հետ։
– Պարոն Բադասյան, պարզվում է ծանոթ եք Արթուր Վարդանյանին։
– Այդ տղային ես հանդիպեցի Բեյրութում։ Սեր տղաներից մեկի միջոցով նա ցանկություն էր հայտնել հանդիպել, մենք ուրախացանք, որ ուզում է միանալ մեզ։ Բայց եկավ, պարզվեց, որ ուզում է մեզ միացնել իրեն եւ տանել չգիտես՝ ուր։ Ինքը արդեն հանդիպել էր սիրիական բանակի սպաների հետ, զենք էր ստացել, հագուստ, որ գնա, կռվի Դամասկոսում, Հալեպում։ Ես նրա մոտ ոչ թե արկածախնդրություն տեսա, այլ տեսա ոչ հայեցի եւ շատ վտանգավոր պահվածք։
Ես նրան զգուշացրի, որ այդ մտադրություններով Քեսաբ չմտնի եւ գործիք չդառնա։ Նույնիսկ հիվանդության նշույլներ տեսա այդ մարդու մոտ։ Երբ ես խոսում էի Քեսա բի ինքնապաշտպանության ջոկատի տղաների հետ, նրանք էլ նույնը ասացին, որ արկածախնդրի մեկն է, չենք հասկանում՝ ինչն է իր խնդիրը։ Փոքր ջոկատ էր ստեղծել, չգիտես ինչու, ջոկատի անունը դրել «Հայոց վահան», հետագայում տեսա, թե ինչպես է սիրիական բանակի հագուստ հագած այստեղ-այնտեղ նկարվում։ Չի կարելի սիրիական քանակի տարազով Սիրիայի հողի, մեջ կանգնել եւ Հայաստանի իշխանությունների վրա զենքով հոխորտալ։ Նա իրավունք ունի դա որպես ՀՀ քաղաքացի անել միայն այստեղ, Հայաստանի մեջ։ Մենք չէինք գնացել այնտեղ կռվելու, Սիրիայի ներքին խնդիրներին խառնվելու։ Եթե այդպես անեինք, դա կլիներ արկածախնդրություն ազգային հարցերի վերաբերյալ ազգին, պետությանը ներքաշել կեղտոտ խաղերի մեջ։ Խայտառակություն է հայկական դրոշով խումբ ստեղծել։ Ես նրա հետ քառորդ ժամ զրույցից նկատեցի, որ դա նրա ուղեղի բանը չէր, նրան ղեկավարել են։
– Կոնկրետ ի՞նչ էր ասում։
– Դուք պետք է միանաք ինձ, գնանք Սիրիա։ Ասում էր՝ ես եղել եմ Սիրիայում, հատուկ մարդկանց եմ հանդիպել, ինչ-որ գեներալների եմ հանդիպել, ինձ խոստացել են, որ պետք Է գնանք այնտեղ, զենք վերցնենք, կռվենք։ Ո՞ւմ համար, ինչո՞ւ։
– Եթե ղեկավարել են, ստացվում է՝ նրա այստեղի գործողություններն էլ դրսից են կառավարել։
– Հնարավոր է, դա մեր գործը չէ, դա պետք է քննությունը ցույց տա։
– Կարո:ղ էր այդ զենքերը Սիրիայից բերած լինել։
– Քննությունը ցույց կտա։ Շատ հնարավոր է, գուցե Իսլամական պետության կողմից է ֆինանսավորվել կամ Ասադի ընդդիմադիրներից է ստացել։ Ես բառեր չեմ գտնում նկարագրելու, թե նա ինչ ահավոր մտքեր ուներ։ Ես հնար չունեի նրան ձերբակալելու կամ ձերբակալության առաջարկ անելու Բեյրութում, բայց միշտ մտածում էի, որ այս տղան ինչքան շուտ ձերբակալվի, այնքան նախեւառաջ կփրկվի ինքը։ Նրա մտքերը հեռուն տանող էին, երբ երեկ տեսա, ուրախացա, որ վերջապես ձերբակալված է:
– Իսկ ի՞նչ մտքեր աներ։
– Ասացի՝ զենք-զրահ վերցնել եւ կռվել օտարի բանակում, չգիտես ինչու, եւ դա շոուներով, ներկայանալով որպես հայաստանցի, հայ եւ այլն։
– Բայց այդքան զենք ձեռք բերելը թերևս շատ դժվար է:
– Բայց եթե ծառայություններ կան, որոնք աջակցում են, երեի թե դժվար չէ Միայն ԻՊ-ը չէ, կարող է՝ թուրքական ծառայություններ, ամեն ինչ հնարավոր է:
– Իսկ Հայաստանի վերաբերյալ իր պլանների մասին խոսե՞լ է:
– Չէ, չէր խոսում, բայց պարզ չէ՞, որ նա գնացել է այնտեղ զենք վերցնի, հետո տեքստ կարդա, հետո պետք է փորձեն մյուս բաներում։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: