Բաժիններ՝

Կալանավորվել են թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիրը և Անկարայի թղթակիցը

Ստամբուլի 7-րդ քրեական դատարանը վճիռ է կայացրել ընդիմադիր «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Այդ մասին տեղեկացնող «DHA» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Դյունդարը և Գյուլը տեռորիստական խմբավորումների հետ առնչություն ունենալու, ռազմական լրտեսություն իրականացնելու, գաղտնի նյութեր հրապարակելու մասին հոդվածների հատկանիշներով:

Կալանավորված լրագրողներին իրենց աջակցությունն են հայտնել դատարանի շենքում հավաքված մի խումբ պատգամավորներ, գործընկերներ «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) ընդդիմադիր կուսակցություններից: Դատարանում վերջիններս վանկարկել են «ազատ մամուլը լռեցնել չի լինի»:

CHP-ի առաջնորդ, ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուն, մեկնաբանելով Դյունդարի և Գյուլի կալանավորումը, ասել է. «Եթե կալանավորվում են ոչ թե հանցագործություն կատարողները, այլ հանցագործության մասին լուր տվողները, ուրեմն թող ոչ քո չասի, թե Թուրքիայում կա ազատ մամուլ և անկախ դատարան»:

Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս