Ինչո՞ւ սպանվեց «Անելիք» բանկի աշխատակիցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երեւանի Վարդանանց 14 շենքի մոտ հրազենից կրակել էին «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ 32-ամյա Հովհաննես Աթանյանի վրա, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել էր: Թերթին տեղի ունեցած սպանությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, թե ինչ խնդիր է ունեցել Մկրտիչ Պողոսյանը «Անելիք բանկի» հետ եւ ինչու է սպանվել: Տեղեկացանք, որ 2011 թվականին «Անելիք բանկ» ՓԲԸ-ն դիմել է  Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ Մկրտիչ Պողոսյանին եւ Մարինե Մաթեւոսյանին Աշտարակ համայնքի Սեւակի թիվ 4 տնից վտարեն: Հայցվորը դիմելով դատարան՝ հայտնել է, որ «Անելիք բանկ» ՓԲԸ-ն «Արթուր Պողոսյան» ՍՊԸ-ին 2009 թվականին տվել է վարկ՝ 21 միլիոն 351 հազար դրամի չափով: Գործարքի դիմաց գրավադրվել է «Արթուր Պողոսյան» ՍՊԸ-ի տնօրեն Մկրտիչ Պողոսյանի` Աշտարակ քաղաքի Սեւակի թիվ 4 տունը: Դատարանում բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ թեեւ իրենք նախկին սեփականատիրոջը բանավոր առաջարկությամբ տվել են ժամանակ՝ գույքը ետ գնելու կամ գնորդ գտնելու համար, սակայն նա չի օգտվել այդ հնարավորությունից: Բանկը կրկին անգամ առաջարկել է ազատել զբաղեցրած բնակարանը եւ հանձնել իրեն, ինչը նրա կողմից չի կատարվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս