Անկարան կշարունակի համագործակցել Մոսկվայի հետ. Դավութօղլու
Թուրքիան մտադիր է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ, հատկապես ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Ինչպես նշել է Դավութօղլուն բրիտանական Times-ի իր հոդվածում, Անկարայի գործողությունները՝ կապված Սիրիայում խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի դեպքի հետ, ուղղված չեն եղել Ռուսաստանի դեմ:
«Թուրքիան միջոցառումներ է ձեռնարկել գոյություն ունեցող կանոնների շրջանակում, որպեսզի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Դավութօղլուն:
Քաղաքական գործչի խոսքով՝ ներկայում անհրաժեշտ է, որ երկրները միավորվեն ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
«Համատեղ գործողությունները, որոնք կարող էին միավորել ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Թուրքիային ու մյուսներին, կարող են փոխել իրավիճակը»,- ասել են նա: