Այսօր Բաքու կայցելի Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի օդային սահմանները խախտելու դեպքում կլինի նույնպիսի պատասխան, ինչպիսին ռուսական «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի հետ տեղի ունեցած դեպքն էր:
Հաշվի առնելով, որ նոյեմբերի 29-ը հանգստյան և ոչ աշխատանքային օր է, և քաղաքացիների՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները լրիվ ծավալով ապահովելու նպատակով, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունները, նոյեմբերի 28-ին և 29-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, աշխատելու են ժամը 10-ից 18-ը՝ հերթափոխով:
ԱՄՆ-ը նվազագույնը 50 զինծառայող է ուղարկել Սիրիայի հյուսիում գտնվող Քոբանի քաղաք, հայտնում է Al Mayadeen-ը: Զինվորականներն աջակցելու են քրդերին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
Այսօր կառավարության շենքի առջև հերթական անգամ բողոքի էին հավաքվել Երևանի Կոնդի և Ֆիրդուսի շուկայի հարակից թաղամասի բնակիչները:
Նա նշեց, որ այն օրերին, երբ Մելիք Ադամյան փողոցի գրասենյակում ՀՀԿ-ն նիստ է հրավիրում, լրագրողներն ամբողջությամբ այնտեղ են, որովհետև բոլոր որոշումները, որոնք վերաբերում ենք մեր պետությանը, ընդունվում են այնտեղ. «Կուսակցական գրասենյակում նստած են Հանրապետության, ԱԺ-ի նախագահները, վարչապետը, կառավարության անդամները և քննարկվում է որևէ հարց, այսինքն՝ շատ պետական խնդիրներ լուծվում են կուսակցական մթնոլորտում, որտեղ հակակշիռների մեխանիզմը կարող է և չգործել: Հիմա, եթե մենք գնում ենք այն ուղղությամբ, ինչ պահանջում է ընդդիմությունը, ապա պետք է ողջունեն և օգնեն մեզ, որպեսզի մենք կարողանանք դա իրականացնել»:
Ադրբեջանը ցավում է, որ թուրք-ռուսական հարաբերություններն այդքան սրվել են: Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:
ՌԴ կառավարությունը հանձնարարել է տնտեսական ու մարդասիրական ոլորտներում համապատասխան միջոցառումներ մշակել ի պատասխան Թուրքիայի ագրեսիայի, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Մենք ամեն տարի նշում ենք այս տոնը ու կարեւորում ձեր չափազանց պատասխանատու եւ պահանջված աշխատանքը մեր երկրի կյանքում ու Արցախի պետականաշինության գործընթացում:
Նոյեմբերի 25-ի խուզարկության արդյունքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները տարել են «Ռադիո Մարիամ Հայաստան»ռադիոկայանի տեխնիկան: Ռադիոկայանի պատասխանատուներից ոչ մեկն աշխատակիցների խոսքով իրենց որևէ բացատրություն չի տվել, սովորականի նման եկել են աշխատանքի ու տեսել, որ տարածքը տակնուվրա է արված:
Դեկտեմբերի 7-ը պետք է դառնա հարության օր. Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը:
Մի քանի մարդ է տուժել այսօր Բաքվի Նարդարան ավանի բնակիչների ու ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնում է ադրբեջանական Contact.az կայքը:
«Կարելի է արձանագրել «Ոչ»-ի քարոզչական հաղթանակը»,- այս մասին այսօր Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում ընդդիմության ներկայացուցիչների և դիվանագիտական ներկայացուցչությունների անդամների մասնակցությամբ հրավիրված քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Արձագանքելով նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին՝ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որը միջոցառումներ է առաջարկում ահաբեկչության ու երիտասարդության արմատականացման դեմ պայքարի համար, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Բացառիկ. Ինչպես է տեղի ունեցել ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչուի փրկության օպերացիան:
Սիրիական բանակի մարտիկները ոչնչացրել են զինյալի, որը առնչություն ունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ: Դրանք խլել էին ավելի քան 40 մարդու կյանք: Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը:
Շաբաթներ առաջ 168.am-ը ահազանգ էր ստացել այն մասին, որ Օհանավան համայնքում գտնվող 4-13 դդ. թվագրված Սբ. Հովհաննավանք եկեղեցու (տեղակայված Քասախի կիրճի աջ եզրին՝ քարանձավի վրա) քարանձավը փլված է, իսկ եկեղեցի այցելող հավատացյալների կյանքը՝ վտանգված:
Նոյեմբերի 27-28-ին, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում են տեղումներ:
«Մենք բացարձակապես անբացատրելի ենք համարում դավաճանական՝ թիկունքից հասցված հարվածները նրանցից, ում համարում էինք դաշնակիցներ հակաահաբեկչական պայքարում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նկատի ունի երկու օր առաջ Սիրիայում ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կատարվածը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները սխալ են թույլ տվել՝ խոցելով ռուսական ռազմական ինքնաթիռը, սակայն ավելի շատ սխալվել է ԱՄՆ-ը՝ աջակցելով Թուրքիայի իշխանությունների գործողություններին, հայտնում է Press TV-ն:
«ՖԱՖ-ն ինձ չի հետաքրքրում, կարող են ամեն օր էլ ցույցեր անել: Մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու»,- նշեց Ռ. Հայրապետյանը:
Նոյեմբերի 26-ին Թբիլիսիում կանցկացվեն Եվրոպական միության Արևելյան գործընկերության անդամ պետությունների արտաքին գործերի և առողջապահության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնց կմասնակցի նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը:
Ռուսաստանը նոր սերնդի С-400 զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել Սիրիայում, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
«Գեոթիմ» ՓԲԸ-ն դեռևս չի սկսել Ամուլսարի շահագործումը, սակայն 2007 թվականից սկսած ընկերությունն արդեն ավելի քանի 2 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է արել հանքի շրջակա համայնքներում, իսկ միայն` 2015 թվականին` 240 հազար ԱՄՆ դոլարի չափով։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննությամբ պարզվել են հայաստանյան բանկերից մեկի իրավաբանական վարչության պետ, 32-ամյա Հ.Աթանյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց մեկնաբանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը
Associated Press գործակալությունը տարածել է թուրք զինվորականների աուդիոձայնագրությունները՝ նախազգուշացումներով, որոնք ուղղված են եղել Սիրիայում կործանված «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի անձնակազմին:
Բանախոսի խոսքով՝ Թուրքիան ունի իր խոցելի տեղը՝ «Հյուսիսային Կիպրոսը», որտեղ կարող էր ցանկացած տարածք ռմբակոծել
Երբ գիշերը կազմակերպվեց վարձակալված առանձնատան վրա գրոհը, ՀՀ ԱԱԾ «Ալֆա» հատուկ ջոկատայինները տեղյակ էին հանցավոր խմբի մասնակիցների զինված լինելու մասին, բայց սեփական կյանքը զոհաբերելու պատրաստակամությամբ չվարանեցին, չընկրկեցին և մշակված ու կազմակերպված գործողությունների արդյունքում վնասազերծեցին հանցավոր խումբը: