Հայաստանին «սիրաշահելու» պահը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Ակնկալել թե ՛պաշտոնական Անկարան հւսնկարծակի, կտրուկ փոխել է դիրքորոշուկմը եւ առանց ԼՂ խնդրի կարգավորումը շահարկելու այսուհետ լծվելու է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն՝ նույնպես միամտություն է։
Բայց ուշագրավ է այն պահը, որ Անկարան ընտրել է հայ-թուրքաղական կարգավորման թեման՝ թեժացնելու առումով։ Այսօր լարված են Ռասաստան-Թուրքիա հարաբերությունները, եւ չի կարելի բացառել, որ պաշտոնական Անկարայի կողմից իսկապես տարբեր խողովակներով ՀՀ իշխանություններին «մեսիջներ» հղվեն։ Իհարկե, այլ հարց է, թե որքան դրանք կարող են անկեղծ լինել Թուրքիայի իշխանությունների կողմից։
Բացի այղ, տարբեր փորձագետների կողմից հնչել են կանխատեսումներ, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարող է մեղմացնել դիրքորոշումը Ցեղասպանության 100-ամյակից եւ Թուրքիայում կայացած ընտրություններից հետո։
Այսպիսով, թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան Հայաստանին որոշակիորեն «սիրաշահելու», «մեսիջներ» հղելու քաղաքականություն են փորձում վարել, սակայն պարզ է, որ երկուսն էլ առաջնորդվում են, ինչպես ասում են ՝ «ստեղված իրավիճակից» բխող իրողություններով։
Հայաստանը միշտ էլ կողմ է եղել Ցեղասպանության ժխտման համար պատժին՝ կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով նախօրեին Ռուսաստանի Պետդումա մտած համապատասխան օրինագիծը։ Ռուսաստանի խորհրդարանականները կընդունեն այն, թե ոչ՝ իրենց գործն է, հավելել է Շ. Քոչարյանը։ «Հայաստանը միշտ էլ կողմ է եղե՛լ, որ այս հանցագործության ժխտման համար քրեական պատիժ սահմանվի։ Դրա համար էլ սպասենք, տեսնենք, թե ինչ գործընթացներ կլինեն»,– նշել է նա։ Հարցին, թե Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կունենա Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների սրացումը, Շ. Քոչարյանը նշել է. «Հարցը մի կողմից՝ մեր դաշնակցին է վերաբերում, մյուս կողմից էլ՝ մեր անմիջական հարեւանին։ Հետեւաբար մենք պետք է ուշադիր հետեւենք իրաղարՅաթյունների բոլոր հնարավոր զարգացումներին»։
Թուրքիայի «աշխուժացումը» ԼՂ խնդրի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում հասկանալի է նաեւ Սարգսյան-Ալիեւ առաջիկայում նախապատրաստվող հանդիպման ֆոնին։ Թեեւ այդ հանդիպման կազմակերպման վերաբերյալ հստակ ժամկետներն ու անցկացման վայրն առայժմ հայտնի չեն, բայց պաշտոնական Երեւանն արդեն իսկ անդրադարձել է այդ թեմային ՝ արձանագրելով, որ դժվար է ինչ-որ բան ակնկալել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: