ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների անդամ Էլիոթ Էնգելսը նամակով կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած կեղծ հավասարության ձախողված քաղաքականությունը փոխելու կառոցողական, հաշվետվողականության վրա հիմնված մոտեցմամբ:
Ադրբեջանական minval.az կայքն իր ծավալուն հոդվածում, հղում կատարելով իր աղբյուրներին, գրում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գործունեությունը վերջին շրջանում սկանդալների տեղիք է տալիս՝ կապված արտգործնախարարությունում հայտնված պատահական անձանց հետ, ովքեր իրականացնում են դիվանագիտական գործառույթներ:
Մասնակցության հայտը լրացնելու համար պետք է այցելել www.dvlottery.state.gov կայքը վերը նշված գրանցման ժամկետներում և լրացնել օնլայն/առցանց մասնակցության հայտ: Թղթային կրիչներով հայտեր չեն ընդունվում: Մասնակիցներին խորհուրդ ենք տալիս գրանցումը չթողնել վերջին շաբաթվան: Մեծ պահանջարկը կարող է անդրադառնալ կայքի աշխատանքի վրա: Նոյեմբերի 3-ից հետո հայտեր այլևս չեն ընդունվի:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.30-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Պարոնյան փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1993 թ. ծնված Մանվել Պ.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀԷՑ-ի վաճառքը քայլ առաջ է, քանի որ ձեռքբերողը մասնավոր ընկերություն է, իսկ մասնավորը չի թողնի, որ իրենից գողանան: Նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում գործարքը:
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ դեռևս այս տարվա սկզբից իրար հաջորդող՝ գազալցակայաններում գազի բալոնների պայթյունների դեպքերը պայմանավորված են նախ նրանով, որ դրանք մեքենաներում տեղադրվում են անօրինական ձևերով»:
Եկել է ժամանակը, որ տարբեր պետությունների խորհրդարանականները իրենց գործունեության հիմքում դնեն միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմներին համապատասխան պայքարը ահաբեկչության դեմ` հարթակ դարձնելով միջազգային մարմինները, կիրառելով միջազգային պայմանագրերը, ինչպես նաև իրացնելով վերահսկողության և հարկադրման միջազգային մեխանիզմներ:
Սպանվածի հարազատների պնդմամբ՝ Բաղըև Մյունասիբ Բաղը օղլուն (Bağıyev Münasib Bağı oğlu) ծառայում էր Ադրեբջանի Թարթառի շրջանում և մահացել է 2015-ի սեպտեմբերի 1-ին։ Մահվան պաշտոնական պատճառ է նշվել ինքնասպանությունը, սակայն հարազատները հակված չեն հավատալու այդ վարկածին ու նշում են, որ նա չուներ ծառայողական բնույթի ոչ մի խնդիր և նույնիսկ իշխող դիրք ուներ ծառայակիցների նկատմամբ, ինչը հաստատել են նաև նրա սպաները։
Բանախոսներն են՝ փաստաբան Հայկ Ալումյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Հերիքնազ Տիգրանյանը:
Եվրասիական տնտեսական միության շրջանակում Իզմիրլյան բժշկական կենտրոնում երեկ տեղի ունեցած հանդիպումը նվիրված էր դեղերի և բժշկական նշանակության պարագաների միասնական (ընդհանուր) շուկային անցնելու գործընթացի օրենսդրական կարգավորմանը։
Արթուր Բախտամյանի խոսքով՝ ֆիլմի ստեղծագործական խումբը նկարահանումների ընթացքում հայտնաբերել-բացահայտել է մեծագույն բանաստեղծներին, նրանց կյանքը, ճանապարհը։ Անցել են այսօրվա Թուրքիայի, Ստամբուլի փողոցներով, որտեղ գրողներն ապրել ու ստեղծագործել են։ Սա հարյուրամյա ճանապարհ է, մեր կարոտի ու կորստի ճանապարն է, որը ֆիլմի միջոցով ներկայացվում է հանդիսատեսին։
«Մենք մեր մշակույթով, մեր պատությամբ տարին մեկ անգամ առավել ևս պետք է մենք և միջազգային հանրությունը ճանաչելի դարձնենք: Այսօր դպրոցական երեխան գիտի, որ հնագույն ժողովուրդ ենք, որովհետև այդ տոնակատարությունների զորությամբ: Ծնված երեխան պետք է հականա, թե ինքը որտեղից է սերում, որպեսզի հետագայում հասկանալի դարձնի, թե ուր է գնում»:
Տեղի ունեցան Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղերը: «Մոնակոն» ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ (1:1), «ՊԱՕԿ»-ը` դորտմունդյան «Բորուսիայի» (1:1), իսկ «Կրասնոդարը» հաղթեց ադրբեջանական «Գաբալային» (2:1)
«Դա այն ամբիոնն է, որ միջազգային հանրությունը տեղեկացվում է, ոչ թե այն ամբիոնը, որ ելույթ են ունենում ու վճիռներ են կայացվում: Որևէ բաղադրիչ չկար, որ չարտահայտվեց ոչ միայն համաժողովում, այլև ընդհանրապես այցելության ամբողջ ընթացքում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով ՄԱԿ ԳԱ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշն ընկել է մինչև չորսամյա մինիմումը: Այս մասին են վկայում հարցումները, որ անցկացրել է Deutschlandtrend ընկերությունը ARD հեռուստաալիքի պատվերով, հայտնում է Reuters-ը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայ-ռուսական (Սլավոնական) Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նրա կարծիքով՝ մտահոգիչ չէ այն, որ ՀԷՑ-ի գնորդը օֆշորային գոտում գրանցված ընկերություն է, քան որ գործարքին մասնակցող ընկերությունը «Տաշիր գրուպի» մեջ է մտնում և Կարապետյանի բիզնեսի մի մասն է:
Ինչո՞ւ է Ռուսաստանը խրախուսում Ադրբեջանին, կամ գուցե դրդում անել քայլեր, որոնք վերջնականապես կապացուցեն, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն Հայաստանի առջև ստանձնած որևէ պարտավորություն չեն կատարելու: Գուցե այսպիսով Ադրբեջանի միջոցով Ռուսաստանն է Հայաստանին ինչ-որ բան հասկացնում: Գյումրիում գտնվող ռուսական զորքերի «ականջը կանչի»:
«Առողջապահություն և տարրական կրթություն» բաժնում ՝տարրական կրթություն, «Բարձրագույն կրթություն և վերապատրաստումներ» բաժնում՝ կրթության քանակական ցուցանիշ, որակ և վերապատրաստում աշխատատեղերում:
168.am-ը կապ հաստատեց Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանի հետ, որը հերքեց այդ տեղեկատվությունը. «Նման բան չկա, դա չճշտված ինֆորմացիա է: Գյուղացիներից ում հարցնում ենք, ասում են, որ նմանատիպ բան չկա: Թե դա ո՞ւմ սարքածն էր, ո՞ւմ մտահղացումն էր, ի՞նչ էր, չգիտենք»:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով քիչ ուշացումով էր եկել նիստին, նույնպես բողոքեց վիճակագության վարման ձևից, ինչը վրդովվեցրեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին
Զորավարժության անցկացման առաջին օրը մասնակից ստորաբաժանումների և ՀԽՈՒ հրամանատարական կազմի համար պարզաբանվել են խաղաղապահ գործողությունների անցկացման, հակամարտության գոտիներում խաղաղապահ ուժերի ձևավորման և վերախմբավորման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակման հարցեր:
«Ի պատասխան նշեցի, որ իրականում ադրբեջանցի պատվիրակը հստակ նկարագրել է իրավիճակը սեփական երկրում, սակայն, միտումնավոր խառնել երկրների անունները, կարծես վերջինս առնվազն լուսնի վրա է գտնվում և հեռու իր երկրում տեղի ունեցող աղաղակող իրողություններից»:
Վրաստանը փոքր երկիր է, որն ունի մեծ սիրտ ու ավելի մեծ երազանքներ: Այս խոսքերով է իր ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում սկսել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կածում է՝ պետք է ողջունել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը
Հոկտեմբերի 1-ին, ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումնրից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել «զգալի փոփոխություններ» կատարել իր կառավարության քաղաքականության մեջ, ինչը թույլ կտա զգալիորեն բարելավել պաղեստինցիների կյանքի պայմանները: Այս մասին հայտնում է TASS-ը:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.34-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Սա որոշակի համաձայնություն է մեծ տերությունների միջև: Պատահական չէ, որ հարվածներն սկսեցին հասցվել Պուտին-Օբամա հանդիպումից հետո: Այս համաձայնության նշանների մասին են խոսում նաև այն, որ դրանից մի քանի օր առաջ գերտերությունների որոշ ղեկավար շրջանակներից որոշակի շեշտադրումների փոփոխություն նկատվեց՝ կապված Բաշար Ասադի կարգավիճակի և Սիրիայի զարգացումների հետ: Այս քայլերով Ռուսաստանը բարձրացնում է իր հեղինակությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև տարածաշրջանից դուրս»:
«Խաղաղապահ առաքելությունների նկատմամբ Հայաստանի մոտեցումը կարելի է գնահատել ներկա և նախկին առաքելություններում մեր ներգրավվածության աշխարհագրությամբ՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան, Մալի: Ես կցանկանայի նաև նշել, որ 4 օրից Երևանը կհյուրընկալի խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ միջազգային համաժողով, որին կմասնակցի նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների գծով Գլխավոր քարտուղարի օգնական Էդմոն Մյուլեն: