![](/banners/BeFunky-design.jpg)
Քննարկում՝ Բակո Սահակյանի մոտ
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/021015ArmenDarbinyan-Info.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Սլավոնական համալսարանի հետ փոխգործակցության խորացումն ու գործնական կապերի ընդլայնումը՝ հավելելով, որ նման համագործակցությունը նպաստում է մեր հանրապետությունում կրթության եւ գիտության որակի բարձրացմանը, ժամանակակից փորձի կիրառմանը: