Ադրբեջանի զինված ուժերի հերթական «չնկատված» մահը
Սպանվածի հարազատների պնդմամբ՝ Բաղըև Մյունասիբ Բաղը օղլուն (Bağıyev Münasib Bağı oğlu) ծառայում էր Ադրեբջանի Թարթառի շրջանում և մահացել է 2015-ի սեպտեմբերի 1-ին։ Մահվան պաշտոնական պատճառ է նշվել ինքնասպանությունը, սակայն հարազատները հակված չեն հավատալու այդ վարկածին ու նշում են, որ նա չուներ ծառայողական բնույթի ոչ մի խնդիր և նույնիսկ իշխող դիրք ուներ ծառայակիցների նկատմամբ, ինչը հաստատել են նաև նրա սպաները։
Ռազմինֆոյին զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումների մոնիթորինգի արդյունքում։ Նրա բարեկամներից մեկը (դատելով ազգանունից` եղբայրը կամ հորեղբոր որդին) սոցիալական ցանցերից մեկում հրապարակել է սպանվածի լուսանկարները։