Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսրայելի վարչապետին կոչ է արել փոխել Պաղեստինի նկատմամբ քաղաքականությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել «զգալի փոփոխություններ» կատարել իր կառավարության քաղաքականության մեջ, ինչը թույլ կտա զգալիորեն բարելավել պաղեստինցիների կյանքի պայմանները: Այս մասին հայտնում է TASS-ը:

Հանդիպման ընթացքում, որը կայացել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև վերջերս Երուսաղեմի Տաճարական լեռան վրա տեղի ունեցած բախումները իսրայելցի ոստիկանների ու մուսուլման հավատացյալների միջև, հայտնել է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:

Դրա հետ կապված՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Նեթանյահուի ուշադրությունն է հրավիրել նրա տված հրապարակային խոստմանը, որտեղ վերջինս «խոստացել էր պահպանել սուրբ վայրերի ստատուս-քվոն»:
Պան Գի Մունը նախազգուշացրել է այն վտանգների մասին, որոնք իրենց մեջ պարունակում են սադրանքներ ինչպես իսրայելցի, այնպես էլ պաղեստինցի քաղաքացիական անձանց համար:

«Նա ողջունել է Իսրայելի սահմանափակումների մեղմացումը որոշ մարդկանց ու ապրանքների համար, ինչպես նաև կոչ է արել Իսրայելի վարչապետին զգալի փոփոխություններ կատարել քաղաքականության մեջ, որը զգալի ազդեցություն կունենա պաղեստինցիների կյանքի վրա»,- ասվում է բանակցությունների արդյունքները ներկայացնող հաղորդագրության մեջ:

Նեթանյահուն երեկ հանդես է եկել ՄԱԿ-ի ԳԱ-ում, որտեղ պատրաստակամություն է հայտնել անհապաղ «վերսկսել բանակցությունները պաղեստինյան ադմինիստրացիայի հետ» առանց նախապայմանների:

Նա դիմել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին, ասելով, թե գիտի, որ դա հեշտ չէ: «Դա հեշտ չէ, սակայն մենք պարտավոր ենք նման փորձ ձեռնարկել»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս