
«Դա տաշի-տուշի չէ, դա մեր մշակույթն է, մեր անցած ճանապարհը». Գալուստ Սահակյան

Էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսված գումարները սահմանամերձ համայնքների կարիքներին ուղղելու գաղափարը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անհեթեթ մոտեցում է համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ սահմանամերձ համայնքների համար անհրաժեշտ մոտեցումը ցուցաբերվում է:
«Մենք մեր մշակույթով, մեր պատությամբ տարին մեկ անգամ առավել ևս պետք է մենք և միջազգային հանրությունը ճանաչելի դարձնենք: Այսօր դպրոցական երեխան գիտի, որ հնագույն ժողովուրդ ենք, որովհետև այդ տոնակատարությունների զորությամբ: Ծնված երեխան պետք է հականա, թե ինքը որտեղից է սերում, որպեսզի հետագայում հասկանալի դարձնի, թե ուր է գնում: Եթե տաշի-տուշիների մասին է խոսքը, դա վարկաբեկող, հայկական հենքից, մշակույթից դուրս արժևորում է: Դա տաշի-տուշի չէ, դա մեր մշակույթն է, մեր անցած ճանապարհը»,- հայտարարեց Գ.Սահակյանը: