Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս օֆշորներից չվախենալ
ՀԷՑ-ի ձեռքբերումը Սամվել Կարապետյանի վերաբերմունքի դրսևորումն է Հայաստանի նկատմամբ, այլ ոլորտում նման ներդրումն ավելի շահավետ կլիներ: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ողջունելով Ս.Կարապետյանի որոշումը:
Նրա կարծիքով՝ մտահոգիչ չէ այն, որ ՀԷՑ-ի գնորդը օֆշորային գոտում գրանցված ընկերություն է, քան որ գործարքին մասնակցող ընկերությունը «Տաշիր գրուպի» մեջ է մտնում և Կարապետյանի բիզնեսի մի մասն է: Գ.Սահակյանը խորհուրդ տվեց օֆշորներից չվախենալ. «Սա այն դեպքը չէ, որ անհատների մեջ կարող են մարդիկ փախչել, որովհետև եթե նայեք մեր ընդհանուր օրենսդրությունը, պայմանագիրը, վերահսկողության մեխանիզմներն այնպիսին են, որ որևէ մեկը չի կարող անհեթեթ կերպով ձախողել իրավիճակը: Ով ձախողվեց, նա կպատժվի և կտուժի»։
«Վաճառքի շնորհիվ այդ ընկերությունում կառավարման մեխանիզմները կնորացվեն, կթարմացվեն, կորուստները կնվազեն, այլ խնդիրներ կլուծվեն, իսկ սակագինը ապրանք է: Չեմ կարծում, որ ձեզնից յուրաքանչյուրին, որ այսօր տալիս են 200 դոլար, վաղը 50 դոլար տան, կգաք կաշխատեք: Նույնը արտադրանքն է: Գազը մեր գազը չի, դա գետնի տակից դուրս չի գալիս, գնվում է»,- ասաց ԱԺ նախագահը՝ կոչանելով թերհավատներին մասնակցել հանձնաժողովի աշխատանքին:
Գ.Սահակյանը նույնպես հիմնավոր համարեց սակագնի բարձրացումը, իսկ ՀԾԿՀ փաստարկներն անվանեց «հավաստի»: