«Հայաստանը երբեք պատերազմի հրձիգ չի դառնա». Գալուստ Սահակյան
«Դա այն ամբիոնն է, որ միջազգային հանրությունը տեղեկացվում է, ոչ թե այն ամբիոնը, որ ելույթ են ունենում ու վճիռներ են կայացվում: Որևէ բաղադրիչ չկար, որ չարտահայտվեց ոչ միայն համաժողովում, այլև ընդհանրապես այցելության ամբողջ ընթացքում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով ՄԱԿ ԳԱ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին:
Նա նշեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ զրույցի մանրամասներին տեղյակ չէ: Իսկ Օբամայի դիտարկումների առնչությամբ, թե սահմանադրական փոփոխություններն արվում են իշխանությունը երկարաձգելու համար, Գ.Սահակյանը հայտարարեց, թե ուրեմն ամբողջ աշխարհը, բացի ԱՄՆ-ից, իրենց իշխանությունը երկաարձգում են ու դա ավելի դրական է:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ Գ.Սահակյանը հայտարարեց, որ հայկական կողմը պատերազմի չի գնալու, ընդամենը ոչ թե համաչափ մոտեցումներ, այլ ավելի շատ պատժիչ միջոցներ են կիրառվում. «Սակայն ՀՀ-ն երբեք պատերազմի հրձիգ չի դառնա ոչ թե որ վախենում է, այլ որ փորձում է դիվանագիտական ճանապարով գնալ»: