ԱՄՆ օրենսդիրները հորդորում են Ուորլիքին հրաժարվել կեղծ հավասարության քաղաքականությունից. «Արմենպրես»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների անդամ Էլիոթ Էնգելսը նամակով կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած կեղծ հավասարության ձախողված քաղաքականությունը փոխելու կառոցողական, հաշվետվողականության վրա հիմնված մոտեցմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դիմել է ամերիկահայությանը՝ խնդրելով կապվել իրենց օրենսդիների հետ և նրանց հոդորել միանալ Ռոյսին և Էնգելսին:

ԱՄՆ կոնգրեսականներն իրենց նամակում առաջ են քաշում երեք կետ, որոնք կարող են օգնել կանխել պատրեազմը, փրկել մարդկանց կյանքեր և հասնել արդար ու երկարաժամկետ խաղաղության:

Օրոնսդիրներն առաջարկում են հակամարտության բոլոր կողմերին համաձայնություն կնքել շփման գծից դիպուկահարների դուրս բերման մասին, շփման գծում տեղադրել ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող առաջադեմ համակարգեր և սարքեր, որոնցով հնարավոր կլինի պարզել կրակոցների արձակման վայրը և ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը՝ զինադադարի խախտումներն ավելի լավ արձանագրելու համար:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս