Այս տարվա օգոստոսին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված ոչ առևտրային փոխանցումները Հայաստան կազմել են 114 մլն 666 հազար դոլար
Պարգևի հավակնորդների ընդլայնված ցուցակում 59 ֆուտբոլիստներ են: La Gazzetta dello Sport-ին հայտնի է դարձել թեկնածուների ընդլայնված ցուցակը, որի մեջ ընդգրկվել են «Բարսելոանյի» 9 «Ռեալի» միանգամից 7-ական ֆուտբոլիստներ:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավտոկայան թաղամասի տնակներից մեկում:
Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Մյունհենի «Բավարիան» սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։
Մի քանի օր առաջ ընկերներից մեկը կատակով ասաց, որ Արմենչիկին Վաստակավորի կոչում են տվել, քանի որ շատ լավ է վաստակում: Միգուցեև ճի՞շտ է: «Նոկիա» թատրոնում Թոնի Բրեքստոնի և Լեդի Գագայի ֆոտոների կողքին մեր Արմենչիկի նկարն է դրված: Միգուցե նաև դրա համար է նա Վաստակավոր արտիստ կոչվում: Ամեն դեպքում ինձ թվում է՝ սխալ էր նրան Վաստակավորի կոչում տալը: Բայց ես, ապրելով Լոս Անջելեսում, որտեղ բնակվում է 1 մլն 500.000 միլիոն հայ, վստահ եմ, որ 1 մլն 475.000-ը կարծում է, որ ես սխալ եմ: Արմենչիկին ու նրա երգերը շատ են սիրում ԱՄՆ-ում:
«Փառատոնի կարգախոսն է՝ «Ընտրիր կյանքը»: Այն նպատակ ունի Հայաստանում տարածել առողջ ապրելակերպի և կենդանիների պաշտպանության գաղափարներ: Ցանկանում ենք մարդկանց ցույց տալ, որ բուսակերները մեր հասարակության մի մասն են ու իրենք ունեն ինչ-որ ուրախ փառատոններ:
Հոկտեմբերի 4-5-ին, 7-8-ին‵ շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Ռուսաստանը Սիրիա չի մտել եզդիների կամ քրդերի համար, նա կուտակել է իր ուժերը, վերադառնում է Ասադի օգնությամբ և փակում է Թուրքիայի նեղուցները, Ռուսաստանը հիմա գործում է՝ իր ազգային շահերից ելնելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 16 շենքի վերելակում քաղաքացի է մնացել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:
Middle East Airlines միջազգային ավիաընկերության հայազգի օդաչու Հակոբ Նիկոլյանը մշտապես հպարտանում է իր հայկական արմատներով:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ֆրանսիացի մոդելավորող Պիեռ Կարդենը վաճառքի է հանել Ֆրանսիայի Լազուրե ափին գտնվող իր Պղպջակների պալատը: 93-ամյա դիզայներն անշարժ գույքը գնահատել է 455 մլն դոլար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 2-4-ը անցկացվող «ԴիջիԹեք էքսպո-2015» տեխնոլոգիական ցուցահանդես:
Ֆրանսիացին վստահ է, որ մանկունյանցիները շատ են վաստակում և կարող են իրենց առատաձեռնություն թույլ տալ: ԱՊԼ 8-րդ տուրի «Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղից առաջ Արսեն Վենգերին հարցրել են «Մանչեսթեր Յունայթեդի» ծախսերի մասին:
«Հայաստանը բազմիցս առաջ է քաշել այն թեզը, որ, եթե ուզում եք՝ շփման գծում ունենանք գոնե կառավարելի իրավիճակ, ապա դիպուկահարներին հետ քաշեք: Բազմաթիվ անգամ է այս հարցը բարձրացվել, բայց Ադրբեջանը, տարբեր պատճառներով, խուսափում է այս խնդրից, մինչդեռ բոլորս լավ հասկանում ենք՝ դիպուկահարների առկայությունը շփման գծում ուղղակիորեն լարվածության նպատակ է հետապնդում: Պետք է փաստել մի բան՝ Հայաստանը երբեք չի նախաձեռնում իրավիճակի սրացում»:
Ցանկացած տրամաբանող մարդ, ով ցանկություն չունի ուղղակի ամեն ինչում սևը տեսնել, կարող է ընդունել, որ այնքան էլ դյուրին չէ գնել մի կառույց, որը 200 մլն-ից ավելի պարտք ունի և պահանջում է արդիականացման, կարգավորման ահռելի ներդրումներ՝ երկարաժամկետ կտրվածքով հետգնման հավանականության մեծ անորոշությամբ:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ մեր բանակի պրոֆեսիոնալիզմը շատ բարձր է, որի արդյունքում՝ եթե մենք տալիս ենք 5 զոհ, ադրբեջանական կողմը տալիս է 25 զոհ, բայց, ըստ նրա՝ դա ոչ մի արդյունք չի տալիս այս իրավիճակում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կարծիք հայտնեց, որ հայկական կողմը պետք է անի այնպիսի գործողություններ, որոնք խաղաղություն կտրամադրեն:
«Ես այն կարծիքին չեմ, որ այն նախաձեռնությունները, որոնք վերաբերում են ՀԱՊԿ շրջանում խաղաղապահների ձևավորմանը , ուղղակիրոն, թեկուզ Հայաստանի նախաձեռնությամբ, պայմանավորված են մեր հեռուն գնացող նպատակներով՝ հայ-ադրբեջանական կամ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի կոնտեքստում: Խաղաղապահության խնդիրը գլոբալ առումով է դրված այսօր, և ՀԱՊԿ-ը՝ տեղայնացնելով իր կառույցներում այդ խնդիրը, փորձում է ինքն էլ հաղորդակից դառնալ միջազգային խաղաղապահության գործընթացին»:
Կարծում ենք, որ զեկույցի վերնագիրը արտացոլում է հակամարտության միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կանխորոշում է զեկույցի բովանդակությունը և եզրակացությունները։ Մեր կարծիքով, նման մոտեցումը խախտում է Եվրոպայի խորհրդի զեկույցների պատրաստման հիմնական սկզբունքները, որոնք են՝ անկողմնակալությունն ու չեզոքությունը, ինչը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ համագործակցությունը։
Հոկտեմբերի 3-ին, ժամը 10.37-ին ահազանգ է ստցավել, որ Երևանի նախկին «Երազ» գործարանի մոտակայքից ծուխ է նկատվում:
«Հրապարակ» օրաթերթի հոկտեմբերի 3-ի համարում տեղ գտած՝ Երևանում քրեական աշխարհի ինչ-ինչ ներկայացուցիչների հավաքվելու վերաբերյալ հրապարակման կապացությամբ հայտնում ենք, որ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
«Էրեբունի-Երևան 2797» միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Երևանյան կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված, հոկտեմբերի 4-ին առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
Որպես «կարմիրների» մարզիչ «Էվերթոնի» հետ խաղը կլինի վերջինը 42-ամյա մասնագետի համար:
Մոլդովայում ձախ կենտրոնամետ ընդդիմության կողմնակիցները վրանային քաղաք են տեղադրել Քիշնևի կենտրոնական փողոցում, հայտնում է Interfax-ը:
ՄԱԿ-ը ժամանակավորապես Սիրիայում կասեցրել է մարդասիրական օգնության օպերացիան այդ երկրի տարածքում ակտիվացած ռազմական գործողությունների հետևանքով: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հոկտեմբերի 2-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն, որին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի վարչության անձնակազմը:
«Ըստ ԱԱԾ-ի պատասխանի, սահմանը հատելիս, եթե մարդու ձեռքին կա անձնագիր եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարված չէ, ապա նրան ոչ ոք չի կարող արգելել Հայաստանից հեռանալ: ԱԱԾ-ից «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկված պատասխանում հենց այդպես էլ նշված է. «Վ. Մարտիրոսյանի կողմից հայ-վրացական սահմանը հատելու պահին սահմանահատումն արգելելու իրավական հիմքեր չեն եղել»:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայում օպերացիան ուղղված է ահաբեկչության սպառնալիքից ռուսների պաշտպանությանը:
Բարեփոխումներով նախատեսվում է վարչապետի ընտրություն եւ հրաժարեցում` ԱԺ բաց քվեարկությամբ. դա ճնշման մեխանիզմ չէ՞, առաջին հերթին՝ յուրայինների նկատմամբ: «Ո՛չ, ճնշում չկա այդ դրույթում: Հետո էլ` դա բաց քվեարկություն չանվանենք, այլ` անհատական: Այո, եկել է ժամանակը, հարկավոր է քաղաքական դաշտ մտցնել այդ մշակույթը, որ այլեւս որեւէ գաղտնի քայլեր` սղանցիկ գործողություններ չկատարվեն. եթե իրոք դեմ են այդ վարչապետի գործունեությանը, ապա բոլորը պետք է բացահայտ դա արտահայտեն»: