«Նման բան չկա, դա չճշտված ինֆորմացիա է». Լճաշենի գյուղապետը՝ գյուղում իբր շրջող սև մեքենայի մասին

Hraparak.am-ը գրել էր, թե Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում այսօր առավոտից իրարանցում է. «Ինչպես մեզ տեղեկացրին լճաշենցիները, ուսուցիչները խնդրել էին, որ ծնողները գան եւ երեխաներին տուն տանեն: Ծնողներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ տեսել են գյուղում երկու անծանոթ, ջահել երիտասարդների` սպորտային համազգեստով, ովքեր մոտեցել են դպրոցից տուն գնացող 2-րդ դասարանի երկու աղջիկ երեխայի եւ սկսել հարց ու փորձ անել: Հետո երեխաներին ասել են` արտասանի, երեխան արտաանել է, այնուհետեւ ասել են, որ եկեք այս ճանապարհով գնանք, ավելի մոտ է: Տեսնելով, որ ծնողները մոտենում են, երիտասարդները հեռացել են: Գյուղացիները ասում էին , որ երկու օր է` ինչ սեւ գույնի մեքենա է պտտվում գյուղում»,- գրում է կայքը:

168.am-ը կապ հաստատեց Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանի հետ, որը հերքեց այդ տեղեկատվությունը. «Նման բան չկա, դա չճշտված ինֆորմացիա է: Գյուղացիներից ում հարցնում ենք, ասում են, որ նմանատիպ բան չկա: Թե դա ո՞ւմ սարքածն էր, ո՞ւմ մտահղացումն էր, ի՞նչ էր, չգիտենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս