
ԴԱԻՇ-ի զինյալները Էրդողանին սատանա են կոչել ու սպառնացել գրավել Ստամբուլը

ԴԱԻՇ-ի զինյալները համացանցում տեղաուղերձ են տարածել, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել են սատանա:
Ծայրահեղականների խոսքով՝ «նա Թուրքիան վաճառել է քուրդ ապստամբներին ու ԱՄՆ-ին», հաղորդում է Deutsche Welle-ն:
Տեսանյութում ցուցադրվում է 3 զինյալ: Նրանք կոչ են անում թուրքերին «ապստամբել Էրդողանի դեմ» ու աջակցել ԴԱԻՇ-ին: Զինյալներից մեկը սպառնում է գրավել Ստամբուլը:
Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին ռմբակոծել ԴԱԻՇ-ի դիրքերը Սուրուչ քաղաքում ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 32 մարդ, ավելի քան 100 մարդ վիրավորվել էր:
Հուլիսի 24-ից թուրքական կործանիչները ավիահարվածներ են հասցնում Սիրիայում ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներին: