
Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենան գլորվել է ձորը

Օգոստոսի 18-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին` ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մարդատար ավտոմեքենան գլորվել է ձորը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քանաքեռավանի գազալցակայանի դիմաց «Օպել Կորսա» մակնիշի (վարորդ` 1982 թ. ծնված Հ. Բ.) 34 MS 834 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը:
ՃՏՊ-ի հետևանքով Հ. Բ.-ը ստացել է մարմնական վնասվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: