Երևանում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել
Երեկ Երևանի Շիրազի փողոցում հնչած կրակոցների դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հրուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով` 258-րդ հոդված` խուլիգանություն, 112-րդ հոդված` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 235-րդ հոդված` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Նշենք, որ օգոստոսի 18-ին հնչած կրակոցների արդյունքում վիրավորվել էր 29-ամյա տղամարդ, ով տեղափոխվել էր հիվանդանոց:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի