Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները գլխատել են Պալմիրայի պատմական համալիրի տնօրենին ու մարմինը կախել սյունաշարերից մեկից

ԴԱԻՇ-ի զինյալները գլխատել են Սիրիայի Պալմիրա քաղաքի հնագետին, հայտնում է լիբանանյան Daily Star թերթը:

Զինյալները 82-ամյա տարեց տղամարդուն գլխատել են ու մարմինը կախել քաղաքի պատմական համալիրի հրապարակի սյունաշարերից մեկից:

Մինչ այդ, ահաբեկիչները տղամարդում մեկ ամիս պատանդ էին պահում ու հարցաքննում:
Սիրիայի հնագիտության ու թանգարանների վարչության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմի խոսքով՝ Խալեդ Ասադը Պալմիրայի հուշարձանային համալիրը ղեկավարել է ավելի քան 50 տարի:

Նշենք, որ հնագույն Պալմիրայի ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է իր համաշխարհային ժառանգության մաս:

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Պալմիրան գրավել էին այս մայիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31