«Էյր Արմենիայի» համասեփականատերերը հայտարարություն են տարածել Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ

«Հարգելի տիկնայք և պարոնայք,

Մենք՝ «Էյր Արմենիա» հայկական ավիաընկերության համասեփականատերերս, մեր մտահոգությունն ենք ցանկանում  հայտնել 2015 թվականի օգոստոսի 15-ին «ԷյրԱրմենիա» ընկերության  51%-ի բաժնետեր և ընկերության տնօրեն պարոն Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։

Ընկերության յուրաքանչյուր աշխատակցի անձնական անվտանգությունը և ազատ գործելու իրավունքը հանդիսանում է «Էյր Արմենիա» ընկերության կարևորագույն նախապայմաններից մեկը և գործունեության կազմակերպման գրավականը։

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին զգոնության, արագ և նպատակային միջոցառումների իրականացման, Արսեն Ավետիսյանի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար:

Միևնույն ժամանակ, կոչ ենք անում կողմերին պահպանել հավասարակշռություն և ողջախոհություն՝ առաջ եկած խնդիրների լուծման համար:

Մենք պատասխանատվություն ենք ստանձնել ընկերության ներդրումային քաղաքականության իրականացման, ընկերության պարտքերի և պարտավորությունների՝ այդ թվում 250 աշխատակիցների և գործընկեր կազմակերպությունների նկատմամբ, որոնք երկար ժամանակ է հանդիսանում են «Էյր Արմենիա»-ավիաընկերության լավագույն գործընկերները:

Վերջին իրադարձությունները կարող են վտանգել «Էյր Արմենիա» ավիաընկերության ներդրումային ծրագրերը և իրականացվող բարեփոխումները:

Այդ իսկ պատճառով, խնդրում ենք կողմերին և իշխանությունների ներկայացուցիչներին տվյալ իրավիճակում գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը»։

«Էյր Արմենիա» հայկական ավիաընկերության համասեփականատերեր

Տեսանյութեր

Լրահոս