
Դիրքերում մահացած 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը ծառայում էր 2 եղբայրների հետ. մանրամասներ. news.am

Հայ-ադրբեջանական սահմանին օգոստոսի 18-ին մարտական հենակետում՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով մահացած 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը Վայոց ձորի Բարձրունի գյուղից էր, մի քանի ամիս առաջ էր մտել ծառայության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է համայնքի ղեկավար Գագիկ Գեւորգյանը:
«Երկու տարի առաջ մտել էր ծառայության, հետո գնաց Ռուսաստան: Անցած տարի վերադարձավ ծառայությունից ու նորից մտավ զորամաս: Վայքի զորամասում էր»,- ասել է գյուղապետը:
Նա պատմել է, որ Աշոտ Հովհաննիսյանի հետ ծառայության են անցել նաեւ նրա երկու եղբայրները: Ընտանիքը ծանր սոցիալական պայմաններում է ապրում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: