
Սիրիայում մահապարտ-ահաբեկիչը սպանել է քրդական ինքնապաշտպանական ուժերի 10 ներկայացուցչի

Սիրայի Էլ-Կամիշլի քաղաքում քրդական ինքնապաշտպանական ուժերի բազայի մոտ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով 10 մարդ սպանվել է: Այս մասին հայտնում է AFP-ն հղում կատարելով Syrian Observatory for Human Rights-ին:
«Մահապարտ-ահաբեկիչը տրանսպորտային միջոցով հարձակում է իրականացրել՝ ուղղված «Ալ-Ասաիշ» կենտրոնակայանի դեմ: Նվազագույնը 10 մարդ սպանվել է»,- հայտնել է իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը:
Իրավապաշտպան կազմակերպությունը չի նշում, թե որ խմբավորումն է պատասխանատու պայթյունի համար: