Բաժիններ՝

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին սպառնում է որակազրկում 12 խաղով` դատավորի մորը վիրավորելու համար

Իսպանացին կարող է բաց թողնել մրցաշրջանի մեկնարկը` հայհոյանքների պատճառով: Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում Պիկեն 55-րդ րոպեին հեռացվեց դաշտից: Ժերարը հայհոյել է կողային դատավորին, որից հետո գլխավոր դատավորը կարմիր քարտ է ցույց տվել:

«Ես …եմ քո պոռնիկ մորը»,- ասել է Պիկեն դատավորին:

Ինպես հաղորդում է բրիտանական «Евроспорт»-ը, բարսելոնացի պաշտպանին սպառնում է որակազրկում` 4-12 խաղով:

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Երկու խաղերի արդյունքում (5:1) Սուպերգավաթը բաժին հասավ Բիլբաոյի «Ատլետիկին»:

Կարդացեք նաև

2014-15թթ. մրցաշրջանում Պիկեն անցկացրել է 27 հանդիպում, խփել է 5 գնդակ և կատարել է 1 ասիստ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս