
Պորոշենկոն, Մերկելն ու Օլանդը օգոստոսի 24-ին Բեռլինում կքննարկեն Դոնբասում ստեղծված իրավիճակը

Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարներ Պյոտր Պորոշենկոն, Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը կհանդիպեն Բեռլինում՝ քննարկելու Դոնբասում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսին:
Հանդիպման մասին որոշումը կայացվել է՝ կապված Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի վատթարացման հետ: Մասնավորապես, շաբաթվա սկզբից վատթարացել է իրավիճակը Գորլովկայում:
«Դա անհանգստացնում է: Ռազմական գործողությունները պետք է կասեցվեն, հարկավոր է հետ քաշել սպառազինությունները: Բացի այդ՝ մենք պետք է պայմաններ ապահովել Դոնբասում տեղական ընտրությունների անցկացման համար»,- նշել է Ֆաբիուսը: