
Ինչպես է Սաակաշվիլին ոստիկանների հետ մարզվելիս փրկում «վիրավորին»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Օդեսայի ներքին գործերի պետական համալսարանում մասնակցել է նոր պարեկային ոստիկանության մարզումներին:
«Ես վստահ եմ, որ մեր ոստիկանությանը ավելի շատ կսիրեն, քան ամերիկացի ոստիկաններին, նրանք ավելի պրոֆեսիոնալ կլինեն, քան ամերիկացիները: Դրանում ոչ մի ֆանտաստիկ բան չկա՝ կարևորը ցանկություն է:
Այստեղ կա էնտուզիազմ, այս երիտասարդների մեջ այնքան դրայվ կա, որը ես չեմ տեսել արևմտյան երկրների ոստիկանների շրջանում»,- հայտարարել էր Վրաստանի նախկին նախագահը:
Համացանցում տարածվել է նրա մասնակցությամբ տեսանյութ մարզումներից, որտեղ Սաակաշվիլին փորձում է «փրկել» վիրավորին: