
Թուրքիան արագ շարժվում է արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը կոալիցիոն կառավարության ձևավորման անհաջող քայլերի ֆոնին սրընթաց շարժվում է դեպի արտահերթ ընտրություններ հայտնում է Reuters-ը:
Էրդողանը հայտարարել է, որ երկրի քաղաքական կյանքի ներկայիս անելանելի իրավիճակը հնարավոր է լուծել միայն այդ գործընթացում «ժողովրդի կամքի» ներգրավվածությամբ:
«Կառավարության ձևավորման փորձերի ձախողումից հետո մենք պետք է որոնենք լուծումներ ժողովրդական կամքի օգնությամբ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը տեղի հեռուստալիքներից մեկով հեռարձակվող իր ելույթի ժամանակ:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր, որ Թուրքիայի կառավարության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն կվերադարձնի կառավարության ձևավորման մանդատը Էրդողանին «Ազգային շարժում» կուսակցության հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցությունների ձախողումից հետո: