Բաժիններ՝

Ի՞նչ անել «հաճելի չարաճճիություններից» հետո. Խորհուրդ է տալիս սեքսապաթոլոգը

Դեռ կան հանգստի մեկնողներ, և շատ են վերադարձողները. թե՛ մի խումբը, թե՛ մյուսը գտնվում են ռիսկային գոտում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը՝ նշելով, որ հանգստի մեկնողները շատ դեպքերում կարող են չկանխատեսել, որ ամառային  գայթակղություններին տրվելով՝ հնարավոր է լինեն ծավալային չպաշտպանված սեռական հարաբերություններ:

Նա հայտնեց, որ սովորաբար հանգստից մի քանի ամիս անց իրենք նկատում են, որ այդ հիվանդների թիվը շատանում է. «Այս դեպքում մենք գործ ունենք ամառային վտանգավոր գայթակղությունների հետևանքների հետ: Հանգստի մեկնողները վերադառնում են ոչ միայն ջերմ հիշողություններով, այլև սեռավարակներով»:

Վ. Շահրամանյանը նկատեց, որ տարեցտարի ավելի շատ երիտասարդ մարդիկ են ենթարկվում այդ սեռավարակներին, և ձևավորվում են ռիսկային խմբեր. ծանոթություն, հաճելի ժամանակահատված` և արդյունքում ունենում ենք այդ տխուր պատկերը:

Նա խորհուրդ է տալիս լինել զգոն, չտրվել գայթակղություններին, անպայման ունենալ հակաբեղմնավորիչներ, որպեսզի գոնե եթե տեղի է ունեցել պատահական սեռական հարաբերություն, անպայման օգտվեն այդ լուծույթներից:

Կարդացեք նաև

«Եթե եղել են հաճելի չարաճճիություններ,  խորհուրդ է տրվում հանգստից վերադառնալուց անպայման ստուգվել: Նույնիսկ կարող է լինեն սեռավարակներ, որոնք կլինիկորեն ոչ մի կերպ չեն արտահայտվում»,- նշեց սեքսապաթոլոգը:

Գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանն էլ նշեց, որ շատ տարաժված է պապելոմա վիրուսը՝ թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց մոտ:  Նրա խոսքով՝ սեռական հարաբերությունը պետք է  լինի պաշտպանված:

Նա ասաց, որ ամառային հանգիստը՝ հատկապես շոգ երկրներում, ունի  իր առանձնահատկություններն ու նրբությունները հղիների համար. «Նրանց խորհուրդ չի տրվում  մինչև 12 շաբաթական և 34 շաբաթից հետո մեկնել հանգստի: Շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել արևի ճառագայթներին: Ցերեկային ժամերին հիղներին ժամը 12-ից 15-ը խորհուրդ չի տրում լինել աևի տակ: Լողը շատ օգտակար է հղիներին, բայց պետք է նույնպես խուսափել լողավազաններից և այն հատվածներից, որտեղ հիգիենայի կանոնները չեն պահպանված, քանի որ բացի նրանից, որ կինը կարող է ունենալ սեռավարակներ, նաև ցանկացած  սեռավարակ կարող է բարդացնել հղիության ընթացքը, և առաջացնել պտղի մոտ հետծննդյան բարդություններ»:

Մասնագետները նշեցին նաև, որ չի կարելի լողազգեստով ամբողջ օրը ման գալ, այն կարող է  բազմաթիվ սնկային հիվանդությունների պատճառ դառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս