
Սաակաշվիլին պատմել է, թե ինչու Օդեսայի «օրենքով գողերն» իրեն չեն սպանել

Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ Օդեսայի «օրենքով գողերն» իրեն ֆիզիկապես չեն ոչնչացրել վախկոտության պատճառով: Այս մասին նա պատմել է «Նովայա գազետային» տված հարցազրույցում:
«Նրանք («օրենքով գողերը») արդեն այստեղից (Օդեսայի մարզ) տեղափոխում են իրենց բիզնեսները: Հավաք է եղել Պրահայում, կայացվել է որոշում: Ինչո՞ւ չեն սպանում… Դե, նրանք վախկոտներ են: Պրոֆեսիոնալ հանցագործները ընդհանրապես հիմնականում վախկոտներ են ու նրանց համակարգում նույնպիսի կոռուպցիա է»,- հայտարարել է Սաակաշվիլին:
«Գիտե՞ք, ինձ մի վրացի խոշոր հիերարխ ասում էր, թե ինչպես եմ ես հեռացրել «օրենքով գողերին»: Չէ՞ որ նրանք այնքան էին օգնում, այդքան նվիրատվություններ էին անում եկեղեցուն: Օդեսայում մի հոգևորական միջնորդել էր նավահանգստային մի պաշտոնյայի համար: Ես վաղուց աչքիս տակ առել էի այդ պաշտոնյային ու անմիջապես նրան ազատեցի»,- հավելել է Սահակաշվիլին: