Ապրիլի 2-ին Մողերինին հայտարարել էր, որ Լոզանում անցկացված բանակցությունների արդյունքներով ԵՄ-ը որոշել է չեղյալ հայտարարել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները:
Այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե իրանական գազը 15-17%-ով էժան է ռուսականից, ինչո՞ւ ներքին սպառման համար գազ չենք գնում Իրանից, նաև թե ինչո՞ւ չի վերահսկվում գազի կալորիականությունը, աշխատողների ու աշխատավարձի թվի խելամտությունը:
2015 թվականի ապրիլի 5-ին` ժամը 10:20-ին, «Արմենիա» ԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Արմեն Նախչվանյանը:
Իրանական գազի 90-95 տոկոսը գնում է Թուրքիան, դա շատ մեծ ծավալ է:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմնադրման ծրագրին, միջպետական կրթաթոշակային տեղերին, հայ-չինական կրթական համագործակցությանը վերեբերող մի շարք հարցեր:
«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀԿ- կանանցից նման բան ապասելի էր, քանի որ նրանք այնտեղ էին հավաքվել ոչ թե կենտրոնանալու, գնահատելու անցյալը, այլ պարզապես միջոցառման էին մասնակցում, նրանցից շատերն ուրախ էին, որ հրավիրված են միջոցառման»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ տեղի ունեցածից նման արդյունք սպասելի էր:
«Հայ-թուրքական հարաբերությունների առաջիկա ապագան լավատեսական չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց թուրքական «Զաման» թերթի սյունակագիր, Թուրքիայի Ռազմավարական հեռանկար քաղաքական ինստիտուտի կովկասյան տարածաշրջանի փորձագետ Մեհմեդ Ֆատիհ Օզթարզուն` անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների և շփումների վատթարացմանն ու փոխադարձ կտրուկ հայտարարություններին:
«Սուր էկզոգեն թունավորում դեղորայքով, ջերմիջեցնողներ, ցավազրկողներ» ախտորոշմամբ Արմավիր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա մի աղջիկ:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ աղջիկն Արմավիր մարզի Արաքս գյուղի բնակչուհի է՝ 8-րդ դասարանցի:
Time-ի անցկացրած հարցմանը կարելի է մասնակցել մինչև ապրիլի 10-ը, իսկ հաղթողի անունը կհրապարակվի ապրիլի 13-ին:
Տ. Բոյաջյանը պատմեց, որ առավոտյան 7:30-ի սահմաններում, երբ ինքը քնած է եղել, արթնացել է ձայներից. «Տեսա՝ սրանք ուզում են դուռը կոտրեն, ոտքով հարվածում են, ենթադենք՝ սա իմ տունն է, իրենք ի՞նչ իրավունք ունեն իմ տանը վնաս պատճառեն: Նրանցից ընդամենը մեկը ներակայացավ որպես ԱԱԾ-ի ներկայացուցիչ, մնացածը՝ ծիծաղում էին, չգիտեմ՝ ինչ-որ իրենց համար զվարճալի բան էին տեսել այստեղ:
Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխում են Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայր։ Մինչ այդ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին նույնպես տեղափոխել էին ձերբակալված անձանց պահման վայր։
Գագիկ Մելիքյանի գնահատմամբ՝ այն հայտարարությունները, որոնք արվում են ՀԽ կողմից՝ «ավելի շատ համահունչ է թուրք-ադրբեջանական որոշ քաղաքական գործիչների կողմից կատարվող հայտարարությունների բնույթին»:
Ներկա դրությամբ Մաքքեյնը 78 տարեկան է, իսկ ընտրությունների ժամանակ նա կլինի արդեն 80 տարեկան:
«Հրդեհից կորցրել եմ իմ ունեցվածքը: Մենք թուրքի առաջ չենք նահանջել, հիմա էլ չենք նահանջելու ներքին թուրքի առաջ: 5 անգամ երկրի նախագահի նստավայրն ենք գնացել, 4 անգամ՝ նամակ հանձնել, 2 անգամ ճանապարհ ենք փակել»:
Պուտինը ձգտում է այդ կերպ ամրապնդել իր ազդեցությունը Եվրոպայում և ձերբազատվել երկրի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցներից:
Քիչ առաջ Քննչական կոմիտեի շենքից դուրս բերվեցին Գևորգ Սաֆարյանն (նա ձեռնաշղթաներով էր) և Պավել Մանուկյանը:
Դա մեր պատերազմը չէ, և մեր քաղաքացիները չպետք է ներգրավվեն դրանում:
You Tube վիդեոհոսթինգում հրապարակվել է արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստանի Կրասնոդար քաղաք մեկնած մի խումբ հայ շինարարների մասին տեսանյութը:
«Տղամարդիկ նշում են, որ «ձախ» գնալը սովորություն է, մի խումբ տղամարդկանց մոտ այն կարող է հանդիպել մինչամուսնական շրջանում, հետո, երբ արդեն ամուսնանում են, իրենց կնոջ հետ չեն ունենում այն սեռական հարաբերությունները, որին իրենք արդեն սովոր են»:
Այսօր ԱԺ նիստում շարունակվեց Գազային հանձնաժողովի եզրակացության քննարկումը: Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հարցեց, թե միջազգային շուկայում գազի գինը կտրուկ նվազման պայմաններոմ ինչո՞ւ են ՀՀ-ում 340 դոլարով վաճառում, և ինչո՞ւ է զեկույցում 288 դոլար գին նշված, և ինչպե՞ս են ստուգվել ներդրումները:
Գյումրիում ապրիլի 6-ի գիշերը դաժան ծեծի ենթարկված 48-ամյա Արթուր Պետրոսյանի վիճակը դեռեւս ծանր կայուն է:
«Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակի այսօրվա հերթապահ Տիգրան Բոյաջյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանները ՀԽ գրասենյակից առգրավվել են գրեթե ամեն ինչ՝ գլխարկներ, դրոշներ, պաստառներ, ցուցանակներ, երկու համակարգիչ…
Դավիթ Զադոյանի գործունեությունը մեծ ներդրում է Հայաստանի պետականության, քաղաքական ու տնտեսական համակարգի պատմության մեջ: Նա կանգնած էր Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում: Թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում ծավալած իր նվիրված աշխատանքով Դավիթ Զադոյանն ակտիվորեն ու արժանապատվորեն մասնակցում էր մեր երկրի պետականության կայացմանն ու կառուցմանը:
Երեկ մահացել է պետական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր և կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանը:
Այս պահին ոստիկանության աշխատակիցները «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում շարունակում են խուզարկությունները:
Այսօր «Լավագույն կին» գործարար մրցանակաբաշխության ժամանակ լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ այդ մրցանակաբաշխությանը չեն մասնակցում, օրինակ, Նաիրա Կարապետյանը, Սիլվա Համբարձումյանը, հաջողված գործարարներ: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ այդ մրցանակաբաշխությանը մասնակցում են ավելի փոքր բիզնեսով զբաղվող կանայք. «Նախաձեռնությունը փոքր և միջին ձեռնարկության ազգային կենտրոնինն է, և բնական է, որ այնտեղ պետք է փոքր բիզնեսով զբաղվող կանայք լինեին»
«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները հրապարակային հայտարարել էին, որ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ապրիլքսանչորսյան միջոցառումների ժամանակ որեւէ ակցիա չեն իրականացնելու եւ համաձայնվել էին այդ օրվա հանրահավաքն անցկացնել Երեւանի Կենտրոնից հեռու` Էրեբունի համայնքում:
Ժիրայր Սէֆիլյանի կինը՝ Նանոր Սէֆիլյնաը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսվեց. Արմեն Ռուստամյանի աչքը լույս», «Գրոհը սկսվեց մեր դեմ, Արմեն Ռուստամյանի կոչը տեղ գտավ»:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շարունակում է դիվանագիտական հանդիպումների շարքը: Այդ համատեքստում ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Գևորգ Պերկուպերկյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը և վարչության անդամ Գագիկ Մելիքյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի և դեսպանի խորհրդական Ալեքսանդր Վասիլևի հետ: