
«Հաստատ այս ռեժիմի վերջը տալու ենք». ՀԽ անդամ

«Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակի այսօրվա հերթապահ Տիգրան Բոյաջյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանները ՀԽ գրասենյակից առգրավվել են գրեթե ամեն ինչ՝ գլխարկներ, դրոշներ, պաստառներ, ցուցանակներ, երկու համակարգիչ…
ՀԽ գրասենյակը խառնաշփոթ իրավիճակում է: ՀԽ անդամ Գագիկ Սարուխանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հաջողվել է պահել մեկ պաստառ՝ «100-ամյակն՝ առանց ռեժիմի» գրությամբ: «Եթե մի պաստառ մնացել է, ուրեմն՝ հաստատ այս ռեժիմի վերջը տալու ենք»,- ասաց նա: