Հարցին` այդ «խուլիգանություն անող» մարդիկ ո՞ւմ կողմից էին ուղղորդված, Գ. Համբարյանն այսպես պատասխանեց. «Երևի թե նրանք այն անձինք են, որոնք սերտ կապեր ունեն իշխանությունների հետ, հիմա ես կոնկրետ փաստեր չեմ կարող ասել, բայց նորից եմ կրկնում, որ շատ տարօրինակ էր, որ Ոստիկանության ներկայացուցիչների ներկայությամբ մարդիկ ձու են շպրտում և դրա համար չեն պատժվում, հլը թող սովորական քաղաքացին լիներ, տեսեք` ինչ կանեին»։
ՀՀ կառավարությունը խափանել է Ազգային ժողովի աշխատանքը: Զատկի տոնից հետո մեռելոցի օրը՝ երկուշաբթին, ոչ աշխատանքային հայտարարելու հետևանքով Ազգային ժողովի 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի քառօրյա նիստերը դարձել են եռօրյա և կընթանան ապրիլի 7-9-ը:
Ժիրայր Սէֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, 1in.am-ի հետ զրույցում ասել է. «Զենք չգտան, բայց մի բան կմոգոնեն Ժիրայրին միչև Ապրիլի 24-ը կպահեն»:
2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 6-ի գիշերը:
Լիահույս ենք, որ փաստաթղթի վերջնական ստորագրումը նոր դուռ կբացի տարածաշրջանային դրական զարգացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համալիր անվտանգության համար:
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց կանանց ապրիլի 7-ի կապակցությամբ:
Քիմ Քարդաշյանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ ժամանել են Հայաստան և հյուրընկալվել «Մարիոթ» հյուրանոցում:
«Հայրս ասում էր, որ եղբայրներ ունի, բայց ես նրանց չեմ հիշում: Պապիկիս եղբայրների մասին էլ եմ լսել, նրանք շատ եղբայրներ են եղել, բայց սպանվել են թուրքերի ձեռքով: Տարիների ընթացքում Քարտաշյանները սփռվել են աշխարհով մեկ»:
Այս մասին նշված է Սպորտի ու իրավունքների պաշտպանության դաշինքի այսօրվա հայտարարությունում:
«Քաղաքական հետապնդումները սկսվեցին ավելի լայն մասշտաբով՝ արդեն հորինած քրեական գործի շրջանակներում, որ զանգվածային անկարգությունով են ձևակերպել: Հետևաբար` կարող եմ ենթարդրել, որ քաղաքացիական անհնազանդությունը շփոթել են զանգվածային անկարգության կոչերի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Հակոբյանը:
«Հիմնադիր խորհրդարանից» տեղեկացնում են, որ բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին, Վանաձորի գրասենյակի պատասխանու Հովհաննես Ղազարյանին, Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանին:
«Այսօր առավոտյան ժամը 6-ի կողմերը 10 ոստիկաններ դատավորի տված սանկցիայով եկել էին մեր տուն՝ խուզարկու, կասկածով, որ կոչ եմ արել անկարգության։ Հետևաբար` փնտրում էին զենք, զինամթերք, փաստաթղթեր եւ այլն։ Առգրավել են 3 համակարգիչ, կրիչներ, Հիմնադիրի թռուցիկներ եւ բուկլետներ, ԱԻՄ-ի բուկլետներ, խտասկավառակներ եւ այլ թղթեր։ Հիմա ես Կենտրոնի քննչականում եմ։ Ասում են, որ ձերբակալելու խոսք չկա, բայց չեմ հավատում, քանի որ արդեն մի քանի հոգի ձերբակալված են»։
Բերման է ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այսօր ժամանելու է Մոսկվա և վաղը հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Սիրելի մայրեր, ընդունեք, խնդրեմ, ջերմ շնորհավորանքներս Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում բազմազավակ մայրերին եւ որդեգրած երեխաների համար հարազատ մայր դարձած կանանց:
Մենք դիտարկում ենք երկու երկրների արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը:
«Պատմում են, որ տան բոլորը մի քանի օր է` օտար ավտո է ֆռֆռացել»:
Երեկ «ATV» հեռուստաընկերության լրագրող՝ Հասմիկ Թագակչյանը Եղվարդի խճուղու թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկվել:
Չավուշօղլուն, մեկնաբանելով Եմենի դեպքերը, հայտարարել է, որ Թուրքիան կարող է այդ հարցում շատ կարևոր դեր խաղալ, կատարել միջնորդական առաքելություն:
«Սուպեր Մամա» ֆիլմը կինոթատրոններում դիտել է մոտ 220.000 մարդ, ինտերնետով և հեռուստատեսությամբ մեկ ամսվա ընթացքում այն դիտել է մոտ 3.000.000 մարդ: Մենք ստացել ենք 10.000-ից ավել էլեկտրոնային նամակներ, որտեղ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆիլմի ստեղծողներին:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհի բարեկարգման աշխատանքներ կատարելու կապակցությամբ ապրիլի 7-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 294-295-րդ կմ հատվածում կկատարվեն պայթեցման աշխատանքներ:
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին հայաստանյան այցելության ժամանակ «նեղացրել» են: Նրա այցի շրջանակներում կազմակերպված «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման երկրորդ մասին Աժ նախագահ Գալուստ Սահակյանը չի մասնակցել:
Վրաստանի ԱԳՆ-ը կարծում է, որ նշված համաձայնագիրը կարևոր քայլ կդառնա տարածաշարջանում ու համայն աշխարհում խաղաղության ու կայունության ուղղությամբ:
Երևանյան հյուրանոցները «պատրաստվում են» ապրիլի 24-ին, և հյուրանոցային համարների գները էականորեն բարձրացել են: Նշենք՝ սպասվում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ բազմաթիվ օտարերկրացիներ կայցելեն Երևան:
Հիմա ՀՀԿ կանայք՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, ոչ միայն «թուրքին», այլև ողջ հանրությանը ցնցեցին: ՀՀԿ կանանց հրճվալից լուսանկարների տակ տեղադրված անպարկեշտ պիտակավորումները ցույց տվեցին, որ մարդկանց զայրույթին չափ ու սահման չկա:
Դա հիմնարար մոլորություն է:
Գագիկ Ծառուկյանը բոլոր տեսակի շփումների ժամանակ, նույնիսկ ամենամերձավոր շրջապատի հետ զրույցի ընթացքում, երբ խոսք է գնում քաղաքականությունից, միանգամից թեման փակում է եւ թույլ չի տալիս շարունակել:
Հիմնադիր խորհրդարանը հայտնում է, որ րոպեներ առաջ բերման են ենթարկել Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սէֆիլյանին (Ժիրայր Սէֆիլյանի եղբայր)։
Հիմնադիր խորհրդարանը հայտնում է, որ րոպեներ առաջ բերման են ենթարկել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին: