«Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների ձերբակալությունը անհասկանալի է և դատապարտելի». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը դատապարտում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ իրականացվող հետապնդումները.

«Ժիրայր Սէֆիլյանի եւ նրա ընկերների ձերբակալությունը անհասկանալի է եւ դատապարտելի:

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները հրապարակային հայտարարել էին, որ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ապրիլքսանչորսյան միջոցառումների ժամանակ որեւէ ակցիա չեն իրականացնելու եւ համաձայնվել էին այդ օրվա հանրահավաքն անցկացնել Երեւանի Կենտրոնից հեռու` Էրեբունի համայնքում:

Այս ֆոնին նրանց ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մտադրության մեջ մեղադրելը թվում է անհիմն եւ մերկապարանոց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս