Ջոն Մաքքեյնը մտադիր է 6-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը
The Washington Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Արիզոնա նահանգից ընտրված հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ մտադիր է 6-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը:
Պարբերականն ընդգծում է, որ Մաքքեյնն օգտագործում է իր դիրքն ու ակտիվորեն քննադատում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կապված ազգային անվտանգության հարցերի հետ.
«Ես երբևէ սրանից ավելի մտահոգված չեմ եղել այս երկրի անվտանգության հարցով՝ կապված ԱՄՆ նախագահի անօգնական ղեկավարման հետ»: Ներկա դրությամբ Մաքքեյնը 78 տարեկան է, իսկ ընտրությունների ժամանակ նա կլինի արդեն 80 տարեկան:
Չնայած դրան՝ Մաքքեյնը հայտարարել է, որ Սենատում «նոր է սկսվում» իր կարիերան: Մաքքեյնն իր թեկնածությունն առաջադրել է 2008 թվականին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրություններում: 2016 թվականին ԱՄՆ-ում միաժամանակ անցկացվելու են նախագահական և Սենատի ընտրություններ: