Բաժիններ՝

Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը զգուշացնում է՝ համագյուղացիները կարող են ծայրահեղ քայլերի դիմել

Tesankyun.am-ը գրում է. Երեւանի բնակիչ, 1960թ. ծնված Աշոտ Եղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. օգոստոսի 7-ին, ժամը 13.30-ի սահմաններում «Բերդ-Թովուզ-Վերին Կարմիրաղբյուր» ջրատարի վերակառուցման նպատակով Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Մաֆլար» հանդամասում հրդեհավտանգ գազաեռակցող սարքավորման միջոցով խողովակների ապամոնտաժման ժամանակ դրսեւորել է անզգուշություն, անփութություն, չի ապահովել աշխատանքի անվտանգության կանոնները, որի հետեւանքով կայծերից առաջացած հրդեհը մեծ վնաս է պատճառել:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ հրդեհի հետեւանքով այրվել է Վերին Կարմիրաղբյուրի 32 բնակիչներին պատկանող, ընդհանուր 11 հեկտար պտղատու եւ խաղողի այգի, 10 հատ մեղվաընտանիք, 15 հատ մեղվափեթակ եւ դրանց ծածկը, նշված անձանց պատճառելով ընդհանուրը 5 միլիոն 542 հազար 450 դրամի նյութական վնաս:
Ա. Եղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 186 հոդվածի 2-րդ մասով («Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է ապրիլի 10-ին:

Սահմանամերձ Վերին Կարմիրաբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը տարակուսանք է հայտնել, որ «Եղվարդշին» ԲԲԸ-ի աշխատողի անփութության պատճառով այրված 11 հա այգու վնասը հաշվարկվել է 5.4 միլիոն դրամ եւ հավելել է.

«Արարատյան դաշտում հիվանդ, վերականգնման ոչ ենթակա 1000 քառակուսի մետր խաղողի այգու համար պետությունը 1.2 միլիոն դրամ է փոխհատուցում, այգետերերը դա քիչ են համարում, իսկ Վերին Կարմիրաղբյուրի խաղողի այգիները հրո ճարակ են դարձել՝ 3-4 տոննա բերքով»:

Նրա վկայությամբ՝ ինքը 4 օր առաջ ընդունելության է եղել գյուղնախարար Սերգո Կարապետյանի մոտ, վերջինս առաջարկել է պաշտոնական գրությամբ դիմել իրեն, որպեսզի այրված այգիների վնասները ճշտող մասնագետներ ուղարկի:

Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Վազգեն Մանուչարյանը նախկինում  հայտարարել է.

«Հրդեհից կորցրել եմ իմ ունեցվածքը: Մենք թուրքի առաջ չենք նահանջել, հիմա էլ չենք նահանջելու ներքին թուրքի առաջ: 5 անգամ երկրի նախագահի նստավայրն ենք գնացել, 4 անգամ՝ նամակ հանձնել, 2 անգամ ճանապարհ ենք փակել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս