Բաժիններ՝

Գարեգին Չուքասզյանը նույնպես ձերբակալվել է

Այս պահին «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամների թիվը 5-ն է, նրանց թվում է նաև Գարեգին Չուքասզյանը: Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ նրանք պահանջել են փաստաբաններ և նրանց կողմից հրավիրված փաստաբանները ներգրավվել են որպես պաշտպաններ:

Քիչ առաջ Քննչական կոմիտեի շենքից դուրս բերվեցին Գևորգ Սաֆարյանն (նա ձեռնաշղթաներով էր) և Պավել Մանուկյանը:

Ի դեպ, ավտոմեքենայով ՔԿ բերվեցին «Հիմնադիր խորհրդարանի» շենքից առգրավված իրերը՝ պաստառները, կարգախոսներով գլխարկները և այլ իրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս