Բուրջանաձեն չի բացառել, որ Վրաստանի տարածքում կարող են տեղի ունենալ ահաբեկչություններ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն չի բացառել Վրաստանի տարածքում ահաբեկչությունները, եթե երկրի քաղաքացիները մասնակցեն մասնակցեն Սիրիայում «Իսլամական պետության» կողմից ռազմական գործողություններին.
«Դա մեր պատերազմը չէ, և մեր քաղաքացիները չպետք է ներգրավվեն դրանում: Հակառակ դեպքում բացառված չէ, որ հակամարտությունը մասնակի կտեղափոխվի Վրաստանի տարածք, կիրականացվեն որոշակի ահաբեկչություններ, առևանգումներ և այլն: Դժբախտաբար, անօգնական պետության պայմաններում, կարծես թե, բարդ կլինի այդ գործընթացը կանգնեցնելը»: