Թուրքիայում գործազրկության մակարդակն աճել է

Թուրքիայում հուլիսին գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0․5 տոկոսային կետով և կազմել 8․1 տոկոս։ Նախորդ ամսում՝ հունիսին, այս ցուցանիշը կազմում էր 7․6 տոկոս։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) տվյալների համաձայն՝ երկրում գործազուրկների ընդհանուր թիվը գերազանցել է 2.8 միլիոնը։ 15 և բարձր տարիքի անձանց շրջանում գործազրկությունը տղամարդկանց դեպքում կազմում է 6․8, իսկ կանանց դեպքում՝ 10․6 տոկոս։

Հատկանշական է, որ զբաղվածների թիվը նախորդ ամսվա համեմատ նվազել է 388.000-ով՝ գերազանցելով 32.3 միլիոնը, իսկ զբաղվածության ընդհանուր մակարդակը նվազել է 0․6 տոկոսային կետով՝ կազմելով 48․3 տոկոս։ Աշխատուժի մասնակցության ցուցանիշներում նույնպես անկում է գրանցել, այս դեպքում, 0․4 տոկոսային կետով՝ հասնելով 52․5 տոկոսի։

Մտահոգիչ է մնում հատկապես 15-24 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկությունը, որն աճել է 1․5 տոկոսային կետով և կազմել 14․5 տոկոս։ Այս տարիքային խմբում գործազրկության մակարդակը տղաների շրջանում կազմում է 11․3, իսկ աղջիկների շրջանում՝ 20․3 տոկոս։ Բացի այդ, շաբաթական փաստացի աշխատաժամանակը նվազել է 0․4 ժամով՝ դառնալով 42 ժամ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930